Ավարտվել է ապօրինի վարձատրության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ՔԿ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում  իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչը, 2010-2019թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը և պաշտոնի անձնագրով  ունենալով մարզի տարածքում սննդամթերքի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների դեպքերում սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի կասեցման, խախտումների վերացման, ինչպես նաև սննդամթերքի օգտագործման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականություն, ծառայողական դիրքն օգտագործելով՝ Վարդենիսի տարածաշրջանում մսամթերքի փորձաքննություն իրականացնող ԱՁ-ի տնօրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.918.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն՝ իր լիազորությունների շրջանակներում վերջինիս օգտին վերոնշյալ պարտականությունները չկատարելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ԱՁ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: