«Ամեն երեխա կարևոր է». տիկին Նունե Սարգսյանն այցելել է «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն

Լուրեր

11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
Բոլորը

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այսօր այցելել է «Երևան իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» սոցիալ-վերականգնողական կենտրոն․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Կենտրոնը վերականգնողական ծառայություններ է տրամադրում տարեկան ավելի քան 200 երեխաների, որոնք ունեն զարգացման հապաղումներ և տարաբնույթ սոցիալական խնդիրներ:

«Լուսէ» կենտրոնի և «Զատիկ» աջակցության կենտրոնի սաների կողմից ներկայացվել է «Քաչալ ոզնին» ստվերների թատրոնը՝ բեմադրված տիկին Նունե Սարգսյանի համանուն հեքիաթի հիման վրա:

Ներկայացման ավարտին երեխաները պատմել են իրենց երազանքների ու ապագա նախընտրելի մասնագիտությունների մասին:

Տիկին Նունե Սարգսյանը, դիմելով երեխաներին ու միջոցառմանը ներկա ծնողներին, մասնավորապես, նշել է. «Երեխաները մեզ համար այս աշխարհում, այս կյանքում ամենակարևորն են: Ես մշտապես այս միտքն առաջնահերթ կերպով կարևորում եմ իմ ստեղծագործություններում: Իմ գրքերում ես ուզում եմ ապացուցել, որ ամեն երեխա գանձ է, ամեն երեխա կարևոր է, չի կարելի տարբերություն դնել երեխաների միջև:

Երեխաներն ունեն օվկիանոսի չափ երևակայություն: Կխնդրեմ ձեզ չսեղմել, քառակուսու մեջ չդնել նրանց երևակայությունը: Թող երազեն, թող թռչեն, թող դառնան տիեզերագնաց, արվեստագետ կամ այն, ինչ իրենք ցանկանում են»:

Միջոցառման ավարտին երեխաներին անակնկալ այցելել և ուրախացրել է Ձմեռ պապը: