Իրանի ԱԳ նախարարը Բաքվում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է օգնել Ադրբեջանին՝ վերականգնել Արցախի գրավյալ տարածքները

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է տեխնիկական ու ինժեներական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին Արցախի գրավյալ տարածքների վերականգնման համար։ Այս մասին գրում է իրանական «Tasnim» գործակալությունը։

Հաղորդվում է, որ նախօրեին Բաքվում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Աբդոլլահիանն ասել է, որ Իրանը պատրաստ է տեխնիական ու ինժեներական ծառայություններ արտահանել Ադրբեջան։

Նա նաև հայտնել է «Իրանի պատրաստակամությունը՝ առաջարկելու իր հնարավորությունները՝ «ազատագրված տարածքների» վերականգնման գործում հարևան պետությանն օգնելու համար»։

Խոսելով տարբեր ոլորտներում Թեհրանի և Բաքվի միջև սերտ համագործակցության անհրաժեշտության մասին՝ Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ջանքեր գործադրել՝ երկու երկրների մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունն ավելի ընդլայնելու համար։

Իր հերթին, Ջեյհուն Բայրամովը Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ Թուրքմենստանում կայացած հանդիպման պայմանավորվածությունները որակել է որպես երկու երկրների միջև «նոր հարաբերությունների ճանապարհային քարտեզ»:

Հավելենք, որ մեկօրյա աշխատանքային այցով Բաքվում գտնվող Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Էմմա Չոբանյան