Գողացել էր գործընկերուհու բանկային քարտը. ոստիկանության բացահայտումը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ աշխատավայրի՝ Գարեգին Նժդեհի փողոցի սննդի կետերից մեկի հանդերձարանից գողացել են իր բանկային քարտը, իսկ նոյեմբերի 28-ին այդ քարտից կանխիկացվել է 304 000 դրամ․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Հարուցվեց քրեական գործ։ Քանի որ քարտից գումարը կանխիկացվել էր Ապարանի մի բանկոմատից, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համագործակցեցին ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների հետ։

Պարզվեց, որ բանկային քարտը գողացել էր նույն սննդի կետի աշխատակիցը։ 24-ամյա երիտասարդը գողացած քարտը փոխանցել էր ընկերոջը՝ Նիգավան գյուղի բնակչին։ Նա էլ Ապարանի մի բանկոմատից կանխիկացրել էր գումարը, ապա կեսը փոխանցել էր քարտը գողացած ընկերոջը։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ 24-ամյա երիտասարդները ներկայացել են ոստիկանություն և խոստովանել կատարածը։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։