Ունենք 10 բնակավայր, որտեղ հիմնվել են այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ. ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առաջին ուղղությունը նախադպրոցական կրթության հասանելիության բարձրացումն է. կառավարության ծրագրով ունենք հստակ թիրախներ, որ հնգամյա ծրագրի ավարտին պետք է ապահովենք երեխաների առնվազն 85 տոկոսի ընդգրկվածություն նախադպրոցական ծառայություններում, ինչպես նաև բոլոր բնակավայրերում պետք է հասանելիություն ապահովենք: Այս տարի ունեցել ենք այս ուղղությամբ մի քանի ծրագրեր: Առաջին ծրագիրը մոդուլային մանկապարտեզների ծրագիրն է, որի շրջանակներում կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկ, որտեղ կառուցվում են մոդուլային մանկապարտեզներ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ամփոփելով 2021-ին կատարված աշխատանքների արդյունքները:

Փոխնախարարի խոսքով՝ երկրորդ ուղղությունը այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների ապահովումն է, այս ծրագիրն իրականացվում է այն բնակավայրերում, որտեղ երեխաների թիվը փոքր է և ծախսարդյունավետ չէ առանձին մանկապարտեզ ունենալ: Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այս ծրագիրն արդեն իրականացվել է 10 բնակավայրում՝ պետական բյուջեի միջոցներով, պետական դրամաշնորհի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում: