44-օրյա պատերազմի մասնակիցների և հանրության հոգեբանական վերականգնման աշխատանքները․ ՀՔԱՎ-ի տեղեկանքը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Պատերազմի անմիջական հետևանքներից են նաև հոգեբանական խնդիրներն ինչպես պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների, այնպես էլ լայն հանրության շրջանում․ գրում է hcav.am-ը։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հակամարտության հետևանքները կրող բնակչության շրջանում հոգեկան խնդիրների տարածվածությունը 22․1 տոկոս է։

44-օրյա պատերազմի համատեքստում Հայաստանում իրականացված հետազոտությունները ևս ցույց են տալիս, որ հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց թիվն ավելացել է, գրանցվել են ինքնասպանություններ և ինքնասպանության փորձեր՝ պայմանավորված չհաղթահարված հոգեբանական խնդիրներով։

Համաձայն 2021 թ․ սեպտեմբերին հրապարակված հետազոտության՝ Հայաստանի 16-24 տարեկան հարցված 1000 երիտասարդների 93 տոկոսը նշել է, որ անձամբ իրենք կամ իրենց շրջապատից որևէ մեկը ներգրավված է եղել 2020 թ․ Արցախում ռազմական գործողություններում։ Հարցվածների 69․1 տոկոսի մոտ զգացած անհանգստությունը, տագնապը կամ դյուրագրգռվածությունը կապված է ռազմական գործողությունների հետ։

Հայաստանը միջազգային փաստաթղթերով ստանձնել է հոգեկան առողջության պահպանման պարտավորություններ, Հայաստանի ներպետական օրենսդրությունը նույնպես հոգեկան առողջության պահպանման երաշխիքներ է սահմանում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ուսումնասիրել է, թե ինչպես է ընթանում պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրներին դիմակայելու Կառավարության ծրագիրը և որքանով է արդյունավետ գործում։