Դրամը պիտի լցնի ոչ թե թալիբների, այլ աշխատավոր ժողովրդի գրպանը. Բլինքեն

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարեվերջյան մամուլի ճեպազրույցում հանդիպեց լրագրողների սուր հարցերին:

«Ամերիկայի ձայն»-ի հաղրդմամբ՝ հարցերի մի մեծ մասը կենտրոնացել էր Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների միջև ընթացող պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից նոր ներխուժման մտավախությունների վրա: Ի պատասխան, Բլինքենը կրկին կոչ է արել Մոսկվային մեղմել իրավիճակը և հետ քաշել զորքերը սահմանից։ Նա ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է հավանաբար հունվար ամսին բանակցություններ վարել Մոսկվայի և տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Ուզում եմ հիշեցնել Ժնեւում նախագահներ Բայդենի եւ Պուտինի միջեւ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Բայդենի այն խոսքերը, որոնց համաձայն ԱՄՆ-ը նախընտրում է տեսնել վստահելեի եւ ավելի կայուն հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն, եթե Ռուսաստանը շարունակի անխոհեմ կամ ագրեսիվ գործողությունները, մենք կտանք համապատասխան պատասխան եւ այդ պատասխանը կլինի խիստ»:

Բլինքենին լրագրողները նաեւ հարցրել են, թե արդյոք ինքը չի զղջում Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի հապճեպ և քաոսային դուրսբերման համար: Բլինքենն այս հարցին պատասխանել է, ասելով, թե դրա գնահատականը տալու համար ժամանակ է պահանջվելու: «Սակայն նախագահ Ջո Բայդենն այսպիսով կատարել է ԱՄՆ-ի 20-ամյա պատերազմն ավարտելու մասին իր խոստումը»,-ասել է Բլինքենը:

«Մենք գիտեինք, որ այն դժվար մարտահրավեր էր լինելու: Եվ այդպես էլ եղավ։ Եվ տարհանման եւ վերատեղաբաշխելու գործողություններից մենք ունենք դասեր առնելու կարիք, դասեր, որոնք կարող ենք սերտել ապագայի համար:

Անցած քսան տարիների ընթացքում առաջին տարին է, որ ամերիկացի զինվորականներն արձակուրդները չեն անցկացնելու Աֆղանստանում, և զինվորականների երրորդ սերնդին չենք ուղարկելու այնտեղ կռվելու», ասել է Բլինքենը:

Բլինքենն ասել է նաեւ, որ ԱՄՆ-ը լիովին գիտակցում է Աֆղանստանի ժողովրդի տառապանքը և ինտենսիվ աշխատանքներ է տանում դաշնակից երկրների հետ ակտիվացնելու համար այս երկրի տնտեսությունը եւ իրականացնում է քայլեր, որպեսզի դրամը լցնի ոչ թե թալիբների, այլ` աշխատավոր ժողովրդի գրպանը: