Տեղի է ունեցել ԱԻՆ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը: Այն ստեղծվել է վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում զանգերի միասնական կառավարման կենտրոնի հիմնման, ահազանգման մեկ միասնական հեռախոսահամարի ներդրման, շահագործման եւ դրա մասին հանրությանը լայնորեն իրազեկելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ԱԻՆ առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ պետ, աշխատանքային խմբի քարտուղար Արսեն Մկրտչյանը, ԱԻՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ Կարեն Գյուլումյանը, Ոստիկանության գերատեսչական ցանցի կառավարման և տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ Սամվել Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը: Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել մեկ միասնական «911» ահազանգման կենտրոն ունենալու վերաբերյալ: Հանդիպման ավարտին հյուրերը շրջել են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, ծանոթացել «911» ծառայության աշխատանքին: