«Աշխատողը պաշտպանված է այնքանով, ինչքանով պայքարում և պաշտպանում է իր իրավունքները»․  Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմին կստեղծվի

Լուրեր

19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:05
Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

21-ամյա Էլիզա Գալուստյանը սպասարկման ոլորտի աշխատող է, 2016-2019 թվականներին աշխատել է հայաստանյան արագ սննդի ցանցերից մեկում։ Աշխատանքից հեռացել է, երբ նկատել է, որ խախտվում են իր աշխատանքային իրավունքները։ Գալուստյանը պատմում է՝ ցանցում գրանցված էր որպես մատուցողուհի, սակայն հանգամանքների բերումով կատարում էր նաև գանձապահի և հեռախոսավարուհու, երբեմն՝ նաև մենեջերի պարտականություններ։

«Հիմնականում երկու հաստիքի պարտականություններ էի կատարում, քանի որ մեր գանձապահը և հեռախոսավարուհին ամուսիններ էին, նրանք մշտապես վիճում էին և առանձնանում, իսկ մենեջերը դրան ուշադրություն չէր դարձնում։ Այդ շրջանում կատարում էի նաև իրենց պարտականությունները»,- Factor.am-ի հետ զրույցում պատմում է Էլիզա Գալուստյանը։

Նրա խոսքով՝ ղեկավարները տեղյակ էին, որ իրենց աշխատակիցները հավելյալ հաստիքի աշխատանք են կատարում, սակայն որևէ կերպ չէին փորձում սատարել նրանց և կարգավորել խնդիրը. «Հակառակը, մեզ ասում էին՝ նորմալ է, երբ մեկը կատարում է մյուսի աշխատանքը։ Նաև հավելում էին՝ եթե հատակին ինչ-որ բան նկատենք ընկած, վերցնենք, որպեսզի մաքրուհուն չկանչեն, կամ եթե զանգահարեն, ազատ լինելու դեպքում պատասխանենք»:

Գալուստյանը փորձել է քննարկել հարցը, բայց խնդիրն այդպես էլ չի լուծվել, և ինքը ստիպված դուրս է եկել աշխատանքից, քանի որ ֆիզիկապես այլևս չէր կարողանում շարունակել նման ծանրաբեռնվածությամբ աշխատել։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականին աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ 503 գրավոր և բանավոր դիմում-բողոք է ստացել 769 անձից։ 2020-ի մարտի 16-ից սկսած, արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված, աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ ՄԻՊ-ը ստացել է 111 գրավոր և բանավոր դիմում-բողոք 129 անձից։

Թեպետ ՄԻՊ-ը գրանցված հաստիքից դուրս աշխատանք կատարելու և կատարված աշխատանքի դիմաց չվարձատրվելու վերաբերյալ բողոքների առանձնացված հաշվառում չի իրականացրել, այդպիսի բողոքներ կառույցը ստացել է։ Օրինակ՝ դեպքերից մեկով դիմողը տեղեկացրել է, որ գրանցված լինելով որպես բանվոր՝ փաստացի իրականացնում է լուսանկարչի գործառույթներ, ինչպես նաև աշխատանքի է ներգրավվել հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրերին ու ժամերին, սակայն չի վարձատրվել։

Ալինա Գևորգյանի (տվյալները փոխված են իր խնդրանքով) աշխատանքային իրավունքները նույնպես խախտվել են։ Նա հաստիքով գանձապահ էր, սակայն միաժամանակ 3 հաստիքի աշխատանք էր կատարում, քանի որ ռեստորանի մենեջերը գրեթե միշտ տեղում չէր լինում։

«Նրա բացակայության ժամանակ ոչ ոք իր գործը պատշաճ չէր անում։ Ինչով կարողանում՝ օգնում էի, որպեսզի գործը չտուժեր, իսկ հաճախորդները չբողոքեին։ Երբ բարմենն ուշանում էր կամ չէր գալիս աշխատանքի, բացի իմ գործը, անում էի նաև բարմենինը։ Կատարել եմ նաև մենեջերի պարտականություններ, մեկ-մեկ էլ արել եմ մաքրուհու աշխատանք ու օգնել խոհանոցում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ աշխատավարձը միշտ ուշ էին վճարում և անկանոն՝ 1,5 կամ 2 ամիսը մեկ, բոլոր աշխատակիցները բողոքում էին, նեղվում»,- նշում է Գևորգյանը։

Այդ պայմաններում աշխատելով 2 տարի և չկարողանալով կարգավորել հարցը՝ չնայած բազմաթիվ փորձերին, Գևորգյանը դուրս է եկել աշխատանքից։ Նշված երկու դեպքերում էլ աշխատակիցները որևէ քայլ չեն ձեռնարկել՝ իրավական ճանապարհով վերականգնելու համար իրենց խախտված իրավունքները։

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ աշխատանքային իրավունքի խախտումներից՝ մասնավոր կառույցների դեպքում, հիմնականում գերակշռում են չվճարված աշխատավարձերի դեպքերը, երբ մարդիկ աշխատում են, բայց նրանց գումար չի վճարվում, իսկ պետական կառույցներում առավել հաճախ են մարդկանց ապօրինի ազատման դեպքերը։

«Առավել խոցելի խումբ են սպասարկման ոլորտի աշխատողները, քանի որ այստեղ ներգրավված են հիմնականում ուսանողներ, որոնք դեռ չեն ստացել իրենց մասնագիտական որակավորումը»,- ասում է փաստաբանը։

Խոսելով հաստիքից դուրս աշխատանք կատարելու դեպքերի մասին՝ Ավագյանն ասում է՝ պետական սեկտորում աշխատողի իրավունքները, պարտականությունները և լիազորությունների շրջանակն օրենքով ամրագրված են, իսկ մասնավորի դեպքում, հավանաբար, շատ քիչ մարդիկ կան, որ իրենց հաստիքի պարտականություններից դուրս ինչ-որ պարտականություններ չվերցնեն իրենց վրա, քանի որ հաճախ գործատուն սպառնում է աշխատողին ենթարկել կարգապահական տույժի։

«Այս դեպքում մենք խորհուրդ ենք տալիս, որ այդ մարդիկ իրենց պայմանագիրը ներկայացնեն իրենց վերադասին ու ասեն, որ դա իրենց պարտականությունների մեջ չի մտնում, և իրենք պարտավոր չեն դա կատարել»,- նկատում է մասնագետը։

Քրիստինե Ավագյանը նշում է՝ եթե հայտնաբերվում է դեպք, երբ մարդն արել է հավելյալ հաստիքի աշխատանք՝ անկախ կատարման տևողությունից, պետք է պահանջել աշխատավարձի գանձում՝ իրավական գործընթացի միջոցով։ Իսկ եթե անձը մի հաստիքով գրանցվում է, բայց մեկ այլ հաստիքի աշխատանք է կատարում, այս դեպքում, հավանաբար, պետք է հարկային մարմինները զբաղվեն, իսկ պատասխանատվությունը կախված է նրանից, թե ինչ չարաշահում է արել գործատուն։

Նրա խոսքով, սակայն, Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ նման խնդրով չեն դիմել։

Փաստաբանի փոխանցմամբ՝ գործունեության 3 տարիների ընթացքում աշխատանքային իրավունքների խախտման խնդրով իրենց դիմել է մոտ 1000 քաղաքացի։ 2020-ին իրենք դատարանում 66 հաղթանակ են գրանցել և մոտ 10 պարտություն։ Ներկա պահին ունեն մոտ 90 գործ, որոնք դատարանում են։

Նա նշում է, որ աշխատանքային իրավունքների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածությունը բավական ցածր է, որովհետև շատերը չգիտեն, որ, օրինակ, կարգապահական տույժ նշանակելուց առաջ իրենցից պետք է բացատրություն պահանջեն․ «Աշխատողի իրավունքի պաշտպանությունը հիմնականում կախված է աշխատողի իրավագիտակցությունից և աշխատողը պաշտպանված է այնքանով, որքանով պայքարում և պաշտպանում է իր իրավունքները»։

Աշխատանքի պետական տեսչական մարմինը, որը զբաղվում էր աշխատանքային ոլորտին վերաբերող խնդիրների լուծմամբ և վերահսկողությամբ, որպես առանձին մարմին՝ 2015 թվականից դադարեց գործել: Ոլորտի վերահսկողությունը 2020 թվականից անցել է 2018-ից գործող ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։

ԱԱՏՄ տվյալներով՝ վերջին 4 տարիներին 3000-ից ավելի ՀՀ քաղաքացի հետամուտ է եղել իր խախտված աշխատանքային իրավունքների վերականգնմանը։ Հարուցված 3000-ից ավելի վարչական վարույթների 60-70 տոկոսը ստացել է դրական լուծում։

Տեսչական մարմինն այս տարի աշխատանքային ոլորտի վերաբերյալ 254 դիմում-բողոք է ստացել։ 2021 թվականի 11 ամիսներին աշխատանքային վերահսկողության ոլորտում հարուցվել է 437 վարչական վարույթ, որոնցից 251-ը վերաբերում են աշխատանքային օրենսդրության խախտումներին։ Ստացված դիմում-բողոքների մի մասը վերաբերում է գրանցված հաստիքից դուրս աշխատանք կատարելու և չվարձատրվելու խնդրին։

Factor TV-ի հետ զրույցում ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Գայանե Խաչատրյանը նշում է, որ կառույցն աշխատանքային իրավունքի պաշտպանության լիազորությունը ստացել է 2021 թվականի հուլիսի 1-ից։

«Մինչ այդ, աշխատանքային իրավունքի պաշտպանություն իրականացնում էինք դիմումների հիման վրա՝ սահմանափակ ծավալով, այժմ լիազորություններն ընդլայնվել են, ինչի շնորհիվ տեսչությունը լիազորություն ունի վարույթ հարուցելու, ստուգում իրականացնելու»,- ասում է Խաչատրյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ այս պահի դրությամբ ԱԱՏՄ-ի գործունեությունը՝ աշխատանքային ոլորտով զբաղվելու առումով, դեռ վաղ է գնահատել։

«Մենք բավական մեծ ակնկալիքներ ունենք, որովհետև ոչ միայն դրված է աշխատող-գործատու փոխհարաբերության, այլև առողջ անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու խնդիրը»,- նշում է փոխնախարարը։

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանի Կառավարությունը նախատեսում է աշխատանքային վեճերի լուծմամբ զբաղվող, որոշակի անկախություն ունեցող արտադատական մարմին ստեղծել, որը մեկ տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո գործարկվելու է 2022 թվականին։

«Արտադատական ինստիտուտը հնարավորություն է տալու քաղաքացուն, աշխատողին և գործատուին փորձել կարգավորել խնդիրները՝ առանց դատարան հասնելու։ Այդպես բոլորը շահում են, այսինքն՝ աշխատողը կկարողանա աշխատել, գործատուն էլ կկարողանա իր աշխատողին պահել իր մոտ, որովհետև պրակտիկան ցույց է տալիս, որ դատարանի վճռից հետո մարդն այլ աշխատանք է սկսում փնտրել, իսկ գործատուն՝ այլ աշխատող»,- տեղեկացնում է նա։

Մերի Մաթևոսյան