«Խաչատրյան ջազ»-ով ամփոփվել է Խաչատրյանի 9-րդ միջազգային փառատոնը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Խաչատրյան ջազ» համերգային ծրագրով եզրափակվեց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, դաշնակահար Վահագն Հայրապետյանի, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի կատարմամբ հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Ունկնդիրը վայելեց Խորհրդային Հայաստանի հիմնը, Երիտասարդ քրդերի պարը «Գայանե» բալետից, Օրորոցայինը «Գայանե» բալետից, Էգինայի վարիացիան և խրախճանքի տեսարանը «Սպարտակ» բալետից, Անդատինոն, Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Լեզգինկան «Գայանե» բալետից, Սուսերով պարը «Գայանե» բալետից և այլ ստեղծագործություններ․ տեղեկացնում են Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից։

Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

«Խաչատրյան ջազը» սիրված ու սպասված ծրագիր է։ Արմեն Հյուսնունցը կարծում է, որ այն հաջողված, կայացած նախագիծ է, բացի այդ, Խաչատրյանի երաժշտությունը հրապուրիչ է, ջազային սինթեզն է՜լ ավելի հետաքրքիր է դարձնում ծրագիրը։ Պարոն Հյուսնունցը նկատում է, որ ծրագիրը հատկապես գրավիչ է, քանի որ ունկնդիրը մասնակից է դառնում ջազային իմպրովիզացիոն էներգետիկային։

Ըստ Վահագն Հայրապետյանի էլ՝ «Խաչատրյան ջազը» Խաչատրյանի արվեստի նոր մեկնաբանություն է։ Նա նշում է, որ թեև ինքը խաչատրյանական երաժշտությունը նախընտրում է լսել ճիշտ այնպես, ինչպես հեղինակն է գրել, սակայն դաշնակահարն ավելացնում է, որ Խաչատրյանի երաժշտության մեջ շատ են նաև ջազային տարրերը։ Խոսելով ներկայացված մշակումների մասին՝ պարոն Հայրապետյանը շեշտեց, որ բոլորն էլ տարբեր են ու յուրահատուկ։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն այս տարի կրում էր «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը, և համերգները նվիրված էին այս երեք խոշորագույն հեղինակների արվեստին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ փառատոնի խորագիրը խորհրդանշում է ժամանակաշրջանը, որի ընթացքում ապրել, արարել են երեք երաժիշտ ընկերները։ Արամ Խաչատրյանը միշտ ցանկացել է, որ իր ընկերների՝ Պրոկոֆևի և Շոստակովիչի ստեղծագործությունները հնչեն Հայաստանում, մարդիկ ծանոթ լինեն նրանց արվեստին։ Եվ ահա Խաչատրյանի անվան 9-րդ փառատոնի ընթացքում կազմակերպիչները փորձել են կյանքի կոչել մեր հայրենակցի ցանկությունը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հավելենք նաև, որ փառատոնն այս տարի դարձել է Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ։