Թուրքերի կեսից ավելին Էրդողանի նոր մոդելի տնտեսական քաղաքականությունը սխալ է համարում․ սոցհարցում

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքերի 57 տոկոսը կարծում է, որ նախագահ Ռեջեփ Թահիփ Էրդողանի նոր տնտեսական մոդելը սխալ է՝ ըստ Türkiye Raporu ընկերության վերջին սոցհարցման տվյալների, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նշվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրողների 11 տոկոսը ու նրա կոալիցիոն դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ընտրողների 19 տոկոսը հարցվածների թվում են, որոնք համաձայն չեն Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը։ Ընդհանուր առմամբ, հարցվածների 57 տոկոսն ասել է, որ համաձայն չէ տեսակետին, որ արտաքին ուժերը հարձակվել են թուրքական տնտեսության վրա։

Էրդողանի տնտեսության կառավարումը, որը ներառում է Կենտրոնական բանկին վերջին չորս ամիսների ընթացքում տոկոսադրույքները նվազեցնելու հրամանը, նույնիսկ այն դեպքում, երբ նոյեմբերին սպառողական գների գնաճը հասել է 21,3 տոկոսի, խարխլել է ներդրողների վստահությունը Թուրքիայի նկատմամբ և վնասել նրա կառավարության ժողովրդականությանը։

Նշենք, որ նախօրեին էլ թուրքական լիրան արժեզրկման հերթական ռեկորդն էր գրանցել՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 17, հետո նաև՝ 18 լիրայի շեմը։ Սակայն Էրդողանի՝ հակադոլարիզացիայի ծրագրի մասին հայտարարությունից հետո լիրան սկսեց կայունանալ։

Էմմա Չոբանյան