Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքներից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ ստացած ավագանու 27 անդամները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստը վարել է Գավառ համայնքի ավագանու ավագ անդամ Օնիկ Դանոյանը: Նիստը մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակի լռության րոպեով, որին հաջորդել է մանդատ ստացած ավագանու անդամների անունների ընթերցումը: Այնուհետ ներկայացվել է նիստի օրակարգը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը օրենքի ուժով նշանակելու, Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողության, Գավառ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանման հետ կապված հարցերի մասին:

Առաջին հարցի ներկայացումից ու քվեարկությունից հետո Օնիկ Դանոյանը շնորհավորել է Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնում օրենքի ուժով ընտրվելու առթիվ եւ հրավիրել՝ տեղ զբաղեցնելու նախագահությունում: Գուրգեն Մարտիրոսյանն իր հերթին շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին եւ հաջող ընթացք մաղթել աշխատանքներին:

Հաջորդաբար ներկայացվել եւ ավագանու անդամների քվեարկությամբ հաստատվել են օրակարգային մնացած հարցերը եւս։ որոշվել է Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին,

Իսկ Գավառ համայնքի առաջին նստաշրջանի գումարման օր եւ ժամ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը: