ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցն Արցախ դարձյալ հետաձգվում է․ Բաքուն կրկին մեղադրել է կազմակերպությանը

Լուրեր

19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:22
Mango ընկերության հիմնադրի որդին ձերբակալվել է հոր սպանության կասկածանքով
Բոլորը

Բաքուն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մեկ տարուց ավելի է՝ խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության մուտքին Արցախի գրավյալ տարածքներ։ Մասնավորապես, այսօր Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ այցի շուրջ կազմակերպության հետ բանակցությունները շարունակվում են։ Նա նշել է, որ, իբր, կազմակերպությունից դեռևս արձագանք չկա։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն արդեն արձակուրդ է գնացել։ Արձակուրդներից առաջ մենք նրանց հետ մշտական կապի մեջ էինք։ Ցավոք, մենք չստացանք ցանկալի արձագանք։ Դա մեզ ստիպում է խոսել կազմակերպության քաղաքականացվածության մասին»,- ասել է Քերիմովը՝ շարունակելով մեղադրանքներ հնչեցնել կազմակերպության հասցեին։

Նա հավելել է, որ չէին ցանկանա, որ «աշխարհում հարգանք ձեռք բերած միջազգային կազմակերպությունը քաղաքականացվի և կիրառի կողմնակալ մոտեցումներ»։

Քերիմովի խոսքերից ենթադրելի է, որ Ադրբեջանը նոր անհիմն պահանջներ է առաջ քաշել՝ դրանով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը դարձնելով անհնարին։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ապակառուցողական քաղաքականությունը՝ տարբեր պատրվակներով խոչընդոտելով առաքելության այցին Արցախ։

Նշենք, որ ամիսներ առաջ էլ Քերիմովը հայտնել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և նշել, որ ադրբեջանական կողմի պայմաններն ու առաքելության կազմակերպման տեխնիկական մանրամասները փոխանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Հավելենք՝ ադրբեջանական կողմը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ամեն ինչ անում է՝ թույլ չտալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ևս հայտարարություններ են արել հայկական մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության և այդ աշխատանքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման մասին, որը մերժում է պաշտոնական Բաքուն՝ շարունակելով տարբեր մեղադրանքներ հնչեցնել կազմակերպության հասցեին։

Օգոստոսի վերջին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Վլադանկա Անդրևայի հետ հանդիպմանը կրկին անհիմն մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին ու նշել, որ հայկական կողմ է խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքին։

«Պատերազմից հետո մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից ազդանշաններ ստացանք, որ նրանք ցանկանում են գալ։ Իհարկե, մենք զարմացանք, քանի որ նրանք երբեք չէին գալիս, երբ մենք կանչում էինք, կարելի է ասել՝ գրեթե 30 տարի, իսկ պատերազմից հետո որոշեցին գալ։ Մենք համաձայնեցինք, և ինչքանով ինձ հայտնի է՝ վերջին տեղեկությունն այն է, որ առաքելությունը ձևավորված է, սակայն հիմա Հայաստանը դեմ է դրան։ Դրա համար էլ առաքելությունը կրկին հետաձգվում է»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։

Ալիևի այս հերթական կեղծիքին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԳՆ-ն։ Բացի այդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հերթին էր հասցեական հայտարարություններով նշել, որ առաքելության մուտքի հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է։ Մասնավորապես, դեկտեմբերին կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն հայտարարել էր, որ Ադրբեջանից դեռ պատասխան չեն ստացել Արցախ կազմակերպության փորձագիտական առաքելություն ուղարկելու համար։

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- ասել էր նա։

Միայն մայիս–հունիս ամիսներին էր ադրբեջանական կողմից կազմակերպության Արցախ այցի շուրջ դրական տեղաշարժ նկատվում։ Ալիևը հայտարարել էր, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկումներ են անցկացնում ու դրանք գտնվում են առաքելության ժամանման բանակցությունների վերջին փուլում, ինչից հետո՝ հունիսի վերջին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան հաղորդել էր, որ Բաքուն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են Արցախի գրավյալ տարածքներ կառույցի առաքելության կազմակերպման հարցը։ Խոսքը Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների և Շուշիի մասին է։

Էմմա Չոբանյան