Հայկ Մարությանն անպատասխան թողեց իր հրաժարականի պահանջի մասին հարցը
Քաղաքականություն
21.12.2021 | 11:50Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անպատասխան թողեց իր հրաժարականի պահանջի մասին հարցը:
Նշենք, որ Երևանի ավագանու այսօր՝ դեկտեմբերի 21-ին նախատեսված հերթական նիստը չկայացավ, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել է նիստը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ քանի որ քվորում չկա, կես ժամ ընդմիջում է հայտարարում, որից հետո նորից կփորձեն նիստ հրավիրել, եթե քվորում լինի, նիստը կսկսեն:
Նշենք նաև, որ ավագանու նիստը բոյկոտելու մասին երեկ հայտարարություն էր տարածել ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը: