Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Հովհաննես Հովեյանը

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ավագանու նիստի օրակարգում  քննարկվել է համայնքի ղեկավար ընտրվելու, համայնքի ղեկավարի երդման արարողակարգը հաստատելու, ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին հարցերը։ Համաձայն ավագանու նիստի որոշման՝ համայնքի ղեկավարի երդման արարողակարգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին, Մարտունու մշակույթի տան դահլիճում, իսկ ավագանու առաջին նստաշրջանի գումարման օր է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը։

«Շնորհակալ եմ՝ այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար եւ վստահեցնում եմ, որ մենք համախմբված ու համատեղ աշխատանքով կարդարացնենք մեր ընտրողների  սպասելիքները, լուծում կտանք համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը,ավելի շեն ու նորոգ կդարձնենք միավորված Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը։ Բոլորիս լարված ու քրտնաջան աշխատանք է սպասվում»,-նշել է Մարտունու նորընտիր համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։