Հայ բռնցքամարտիկները հաղթող են դարձել Երևանում անցկացված թիմային միջազգային մրցաշարում

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի միջազգային թիմային մրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները:

Չորս հավաքականների պայքարում առավել հաջող են հանդես եկել հենց հայ բռնցքամարտիկները: Նրանք հաջորդաբար հաղթել են Իրանի / 5 : 4 /, Ուկրաինայի / 10 : 5 / և Վրաստանի / 6 : 3 / ներկայացուցիչներին և ոչ պաշտոնական հաշվարկով գրավել են առաջին տեղը:

ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ասել է, որ բռնցքամարտիկները առաջիկա օրերին կհանգստանան, որից հետո տեղերում, անձնական մարզիչների գլխավորությամբ, կնախապատրաստվեն Հայաստանի առաջնությանը: Այն կկայանա Երևանում ՝ հունվարի 24-29-ը:

Աչքի ընկածները կհամալրեն երկրի գլխավոր թիմը, որի կազմում կմասնակցեն ուսումնամարզական հավաքների, միջազգային մրցաշարերի: Դրանք բնույթով նախապապատրաստական – ընտրական կլինեն, քանզի լավագույն մարզավաճակ ունեցող բռնցքամարտիկները Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն մեր մայրաքաղաքում մայիսի 21-31-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում: