ԱՀԿ-ն կոչ է արել չեղարկել Սուրբ ծննդյան տոնակատարությունները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել խուսափել ավելորդ շփումներից և ճամփորդություններից ու կատարյալ Սուրբ Ծնունդ անցկացնել ընտանիքի հետ, հայտնում է Euronews-ը։

ԱՀԿ-ի ղեկավարությունը նախազգուշացրել է աշխարհում կորոնավիրուսի նոր՝«օմիկրոն» շտամի արագ տարածման հետ կապված ռիսկերի մասին:

«Բոլորս հոգնել ենք այս համաճարակից, բոլորն էլ ցանկանում են ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ։ Ավելի լավ է ինչ-որ միջոցառում չեղյալ հայտարարել, քան հետո զրկվել կյանքից: Ավելի լավ է չեղարկել այսօր և նշել ավելի ուշ, քան նշել այսօր և տխրել դրանից հետո: Ոչ ոք չի ցանկանում 12 ամսից կրկին նման իրավիճակում հայտնվել»,- ասել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Գեբրեյեսուսը:

Եվրոպական երկրները սկսել են սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել ԱՀԿ-ի կոչից շատ առաջ։ Ավստրիան երեքշաբաթյա լոքդաուն հայտարարեց, Նիդերլանդները և Դանիան տոներից անմիջապես առաջ հայտարարեցին մշակութային հաստատությունների փակման մասին, իսկ Շվեյցարիայում շատերը տեղափոխվեցին հեռավար աշխատանքային ռեժիմի: Եվ այս ամենը՝ պատվաստվելու ակտիվ արշավի ֆոնին։

Տաթև Ֆռանգյան