Անկարայում և Ստամբուլում հազարավոր աշխատողներ բողոքի ակցիա են անցկացրել՝ կառավարության հրաժարականի պահանջով․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
04.07.2026 | 11:06
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Ծովակում․ փրկարարները շուրջօրյա աշխատանքներ են իրականացրել
04.07.2026 | 10:47
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ կարևորելով հայ-ամերիկյան գործընկերությունը
04.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 4-ի դրությամբ
04.07.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
04.07.2026 | 07:31
ԱԱ-2026. Կոլումբիան դարձավ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
Բոլորը

Թուրքիայի Պետական աշխատողների առևտրային արհմիությունը (KESK) Անկարայում և Ստամբուլում բողոքի երթեր է կազմակերպել հազարավոր աշխատակիցների մասնակցությամբ՝ «Մենք չենք կարող ապրել, ապրուստ վաստակել» կարգախոսով, գրում է Bianet-ը։ 

Դիարբեքիրում և Իզմիրում անցկացված հանրահավաքներից հետո KESK-ը բողոքի երթ է անցկացրել մայրաքաղաք Անկարայում հազարավոր մարդկանց, այդ թվում՝  քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական, Ժողովրդահանրապետական, Թուրքիայի աշխատավորների, Սոցիալիստական, Կոմունիստական,  կուսակցությունների, նաև այլ արհմիությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Բողոքի ակցիայի ընթացքում հազարավոր աշխատողներ ու պետական ծառայողներ վարկարկել են «Կառավարություն, հրաժարակա՛ն տուր» կարգախոսը։ 

Դիմելով մասնակիցներին՝ KESK-ի համանախագահ Մեհմեթ Բոզգեյիկը մտահոգություն է հայտնել, որ մարդիկ օրեցօր աղքատանում են։

«Մեր աշխատավարձերը գրպանից դուրս են գալիս՝ դեռ չմտած»,- ասել է Բոզգեյիկը և թվարկել իրենց պահանջները՝ «Ապրելու համար բյուջեում մեր բաժինն ենք ուզում», «Ցանկանում ենք վերջ տալ հանրությանը մաքրելուն ու սեփականաշնորհման գողությանը», «Մենք ցանկանում ենք բյուջե ժողովրդի համար», «Ցանկանում ենք վերջ տալ անարդար հարկերին»։

Ստամբուլում էլ աշխատողները հավաքվել են Քարթալ հրապարակում։ Նրանց միացել են նաև հարյուրավոր մարդիկ հարևան Քոջեյլի, Սաքարյա, Էդիրնե, Թեքիրդաղ քաղաքներից։

Նշենք, որ թուրքական լիրայի շարունակվող արժեզրկման ֆոնին սոցիալական իրավիճակը Թուրքիայիում գնալով լարվում է։ Այսօր լիրան ևս մեկ արժեզրկման ռեկորդ է գրանցել՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 17 լիրայի շեմը։ 

Էմմա Չոբանյան