«Ես ի՞նչ գործ ունեմ թուրքերի, Ալիևի հետ». Որոտանի գյուղապետը տեղեկություն չունի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական բենզալցակայանի բացման մասին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Այսօր ադրբեջանական մեդիառեսուրսները տեսանյութ են տարածել՝ նշելով, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում բենզալցակայանի բացման արարողություն է տեղի ունեցել։

Լուրի իսկությունը պարզելու նպատակով Factor TV-ն կապ հաստատեց Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանի հետ։

«Ես ի՞նչ գործ ունեմ թուրքերի, Ալիևի հետ, որ դա իմանամ»,-արձագանքեց գյուղապետը։ Օհանջանյանն ասաց, որ չի պարզել՝ ադրբեջանցիները բենզալցակայան կառուցել են, թե՝ ոչ։

Նշենք, որ բենզալցակայանի կառուցման վերաբերյալ լուրերը տարածվել էին դեռ նոյեմբերի 26-ին։

Այդ օրը գյուղապետ Հակոբջանյանը Factor TV-ին ասել էր. «Բայց ո՞վ է գնում այդ հատված, որ տեղյակ լինի՝ բենզալցակայան կառուցել են, թե՝ ոչ։ Ես չեմ գնում ու չեմ կարող որևէ մեկին ուղարկել, որ տեսնի՝ կա նման բան, թե՝ ոչ, որովհետև վտանգավոր է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ է տեղադրել։

Մերի Մարտիրոսյան