Կապանում, Վայքում և Սևանում բացվել են Թումո-տուփեր

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Հայաստանում և Արցախում Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնությունն այլևս գործարկման փուլում է: Նախաձեռնությանը միացած բարերարների նվիրատվությունների շնորհիվ Հայաստանի 3 քաղաքներում՝ Կապանում, Վայքում և Սևանում, այսօր տեղի է ունեցել Թումո-տուփերի բացման արարողություն. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Սևան քաղաքում կենտրոնի պաշտոնական բացմանը: Տուփը բացվել է Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի հարևանությամբ: Գեղարքունիքի մարզում առաջին տուփը բացվել էր գրեթե մեկ տարի առաջ Գավառ քաղաքում. սա թվով 2-րդ տուփն է մարզում:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունելի է համարել տարբեր մարզերում 3 Թումո-տուփերի միաժամանակյա բացումը և վստահություն հայտնել, որ մոտ ապագայում զգալի կլինի կենտրոնների ազդեցությունը կրթական համակարգի բարելավման վրա։ «Շատ եմ կարևորում տուփի բացումը հենց դպրոցի հարևանությամբ։ Դա նշանակում է՝ շատ ջանք պետք է գործադրենք դպրոցը և Թումոյի ծրագրերը համապատասխանեցնելու համար՝ դրանք օգտագործելու որպես ռեսուրս, միջավայր: Վստահ եմ՝ շուտով համագործակցելու լրացուցիչ ձևեր էլ կգտնենք՝ արդյունավետ օգտագործելու ստեղծված հնարավորությունները և ռեսուրսներն ու միջավայրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին և բարերարներին:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ևս ողջունել է նախաձեռնությունը և որպես համայնքի ղեկավար՝ պատրաստակամություն հայտնել աջակցելու Սևան համայնքում իրականացվող նմանատիպ ծրագրերին:

Սևանի Թումո-տուփին արդեն իսկ հերթագրվել է 300 ուսանող. նրանցից ոմանք եկել էին՝ ծանոթանալու կենտրոնին: Մարզիչ-ուսանողները ներկայացրել են «Թումո» կենտրոնի իրենց փորձառությունը, կատարած աշխատանքները, նկարչության, ծրագրավորման, երաժշտության և այլ ոլորտների նախագծերը: Փորձառու թումոցիները սևանցի պատանիներին չվախենալու և Թումոյի կրթական ծրագրերից հնարավորինս շատ գիտելիք ձեռք բերելու խորհուրդ են տվել:

Կապանի Թումո-տուփը բացվել է Լարա Արսլանեանի, Կարապետ Պարտագճեանի, Սարին Սեմերճեանի և անանուն բարերարների, Վայքինը՝ Արմինե և Արա Թավիթեանների, իսկ Սևանինը՝ անանուն բարերարների աջակցությամբ:

Նշենք, որ «Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակը Թումոյի առաջատար կրթությունը Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին հասանելի դարձնելն է: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում՝ 110 Թումո-տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու:

Թումո կենտրոններն ունեն կրթական ծրագրի կազմակերպման բոլոր հարմարությունները՝ ինքնուսուցում, դասընթացներ, աշխատարաններ, միջազգային մասնագետների աջակցություն: Թումո-տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ են, որոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրում: Թումո-տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապով, ինչի շնորհիվ տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում, իսկ գործնական դասընթացներին մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ: