Ղարիբաշվիլին ՀՀ-ի հետ հարաբերությունները իդեալական է անվանել և խոսքից գործի անցնելու կոչ արել

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

Վրաստանը և Հայաստանը պետք է խոսքից անցնեն իրական գործի, այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից առաջ, գրում է Նովոստի Գրուզիան։

Նշենք, որ հանձնաժողովի նիստը պետք է տեղի ունենար դեռ 2020 թվականին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

«Մենք շահագրգռված ենք, որ մեր միջև գոյություն ունեցող շատ սերտ, բարեկամական համագործակցությունը վերածվի իրական գործի։ Պետք է սերտ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնենք, խոսենք տարածաշրջանային ծրագրերի, ենթակառուցվածքների և այլ նախագծերի մասին, որոնք կհետաքրքրեն երկու երկրներին։ Հենց այդ նպատակով էլ այսօր հավաքվել ենք»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջն այն բանի համար, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստն անցկացվում է վարչապետների մակարդակով՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև ձեռք բերված նախաձեռնության և պայմանավորվածության համաձայն։

«Այս տարի սա ձեր երկրորդ այցն է Վրաստան։ Սիրով ուզում եմ նշել, որ այս տարի արդեն երկու անգամ պաշտոնական այցով եղել եմ Երևանում։ Եվ սա իսկապես մատնանշում է մեր միջև առկա սերտ հարաբերությունները, համագործակցությունը, բարի կամքը։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հարաբերությունների, այս վերաբերմունքի համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ է, որ Վրաստանի և Հայաստանի միջև «իդեալական հարաբերություններ» են հաստատվել։

Տաթև Ֆռանգյան