«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան մրցանակներ հանձնվեցին 3 անվանակարգերում

Լուրեր

10.08.2026 | 10:21
Գազանջատումներ՝ Լոռու և Արարատի մարզի մի շարք հասցեներում
10.08.2026 | 10:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Նիժնեկամսկին․ թիրախը, հավանաբար, «Նիժնեկամսկնեֆտեխիմ» գործարանն է եղել
10.08.2026 | 10:03
4 խաղափուլից հետո երեք հայ շախմատիստ առաջատարների շարքում է. Եվրոպայի Մ20 առաջնություն
10.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի հիշատակին նվիրված միջոցառումը։ Միջոցառման ընթացքում, որին մասնակցում էին նաև ՄԻՊ Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, մրցանակներ են հանձնվել երեք անվանակարգերում։

«Պատվոգրեր ենք պատրաստել մեր հերոսական, բացառիկ մարդասիրական նվիրում ցուցաբերած բժիշկների համար, այն լրագրողների կամ ԶԼՄ-ների համար, որոնք պատերազմի ընթացքում իրականացրել են բացառիկ լուսաբանման աշխատանքներ և, իհարկե, կարևոր դեր վերապահելով իրավապաշտպաններին, փաստաբաններին, որոնք կատարել են բացառիկ աշխատենք՝ ապահովելու հիմքեր, նաև հետագայում կանխարգելելու համար այն պատերազմական հանցանքները, այն ցեղասպան քաղաքականությունը, որ տարվել է»,- նշեց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ խորհդանշական մրցանակները շնորհելուց բացի միջոցառման խորհուրդը խրախուսելն է այն բոլոր մարդկանց, ովքեր բացառիկ նվիրում են ցուցաբերել 44-օրյա պատերազմի ընթացքում։

Իրավապշտպան Սիրանուշ Սահակյանն էլ ընդգծեց, որ նախաձեռնության հիմքում այն գաղափարն է, որ պատերազմի ժամանակ հերոսացած տղաների անունները վառ մնան և հետագա սերունդները դաստիարակվեն նրանց օրինակով՝ նույնքան հայրենասեր ու քաջ։

«Չափազանց կարևոր է, որ յուրաքանչյուրի պատմությունը մենք անհատապես ապահովենք և մեր մտքում ունենանք։ Այս առումով Գևորգ Արշակյանը սիմվոլիզմ է, և մենք հետևողական կերպով ուսումնասիրում ենք այլ պատմություններ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան մրցանակներից մեկը ստացավ միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Լևոն Գևորգյանը «Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հավաքագրված փաստերի և միջազգային կառույցներին ներկայացնելու գործում իրավական գնահատականների ձևակերպումների հարցում ներդրած հետևողական ջանքերի համար։ 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած բացառիկ մարդասիրական նվիրումի համար մրցանակներ ստացան նաև Զինվորի տուն վերականգնողական կենտրոնի բժիշկներ Հասմիկ Յուրիի Դավթյանը, Լուսինե Մարատի Պողոսյանը, Գոհար Գեորգիի Բաղդասարյանը և ռազմաբժիշկ Արմեն Հայկազի Հարությունյաըն։

44-օրյա պատերազմի վերաբերյալ հետաքննությունների և մարդու իրավունքների խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու և լուսաբանելու համար խրախուսվեց նաև «Հետք» պարբերականը։

Արփի Հակոբյան