«3+3» հարթակի հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ Թուրքիայում․ Չավուշօղլու

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հաջորդ նիստը հավանաբար տեղի կունենա Թուրքիայում, Անկարան ակնկալում է Վրաստանի մասնակցությունը: Այս մասին կիրակի Իսլամաբադում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ՝ Աֆղանստանի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների 17-րդ արտահերթ հանդիպման արդյունքներով։

«Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել ենք Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բրյուսելում, Մոսկվայում կայացած «3+2» հարթակի նիստը, որն անցել է փոխարտգործնախարարների մակարդակով։ Դրան չի մասնակցել Վրաստանը, սակայն հավատում ենք, որ կմասնակցի հաջորդ նիստին, որը, ինչպես ակնկալում ենք, տեղի կունենա Թուրքիայում»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ նշել է հանրապետության ԱԳ նախարարը։

«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ հատուկ ներկայացուցիչ կնշանակենք Հայաստանի հետ ուղղակի շփումների համար։ Հայաստանը նաև նշանակել է իր հատուկ ներկայացուցչին։ Որոշ ավիաընկերություններ հարցումներ են ունեցել (Թուրքիայի և Հայաստանի միջև) թռիչքների կազմակերպման վերաբերյալ, և դրանցից մի քանիսը մենք կբավարարենք»,- նշել է Չավուշօղլուն։

«Հարավային Կովկասի վերաբերյալ բոլոր որոշումներն ընդունում ենք եղբայրական Ադրբեջանի հետ», – հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Երևանը նույնպես հաստատել էր լուրը՝ նշելով, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների։ Օրեր անց Թուրքիան հայտնել էր, որ Հայաստանի հետ բանակցություններում որպես իր հատուկ ներկայացուցիչ կնշանակի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։