Սրբուհի Գևորգյանն ընտրվել է ՀՊՄՀ ռեկտորի Ժամանակավոր պաշտոնակատար
Մանկավարժական համալսարանում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ռեկտորի ընտրության հարցը։ Ներկա է եղել խորհրդի 20 անդամից 18-ը։
ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ Ռեկտորի թափուր տեղի համար դիմել էր մեկ թեկնածու՝ բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը։
Նա ներկայացրել է զարգացման ծրագիրը, խորհրդի անդամները հարցեր են ուղղել թեկնածուին։
Նիստի ընթացքում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհուրդն անվստահություն է հայտնել ռեկտորի միակ թեկնածուին։
ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ընտրել ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար և ներկայացրել բուհի պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանի թեկնածությունը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Սրբուհի Գևորգյանը։