Արցախում Արգիշտի Քյարամյանին պարգևատրել են «Վաստակի համար» մեդալով

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը
2021թ. դեկտեմբերի 17-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալեց պաշտոնական այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
ԱՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորեց գործընկեր կառույցների միջև փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնեց առավել զարգացնել և ընդլայնել դրանք՝ մասնավորապես կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղություններում:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահը երախտագիտություն հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ողջ անձնակազմին ԱՀ քննչական կոմիտեի հանդեպ հատուկ ուշադրության և հոգածության, կոմիտեի գործունեությանը բարոյական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվեց «Վաստակի համար» մեդալով: