Թուրքիան տառապում է քրոնիկ գնաճից Էրդողանի սխալ քաղաքականության պատճառով․ Ալի Բաբաջան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) նախագահ, նախկին փոխվարչապետ, նախկին ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ երկիրը թևակոխել է քրոնիկ գնաճի փուլ՝ քննադատելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։ Այս մասին գրում է Duvar-ը։

Բաբաջանը մեկնաբանել է նախագահի կողմից դեկտեմբերի 16-ին հայտարարված նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ նշելով, որ «այն կհալվի, եթե քաղաքացիները նույնիսկ չծախսեն»։

Ասելով, որ նվազագույն աշխատավարձը կվճարվի հունվարի վերջին, իսկ լիրան նոյեմբերի 1-ից մեծապես արժեզրկվել է, Բաբաջանը նշել է, որ լիրայի արժեքի կորուստը կազդի քաղաքացիների վրա հունվարի, փետրվարի, մարտի և ապրիլի գնաճով։

«Նվազագույն աշխատավարձը, որը հայտարարվել է, սկսելու է հալվել հունվարի վերջից՝ առանց նույնիսկ ծախսելու։ Ցավում եմ, սակայն Թուրքիան մտել է գնաճի քրոնիկական շրջան»,- ասել է նա։

Թուրքիայում նվազագույն աշխատավարձը բարձրացրել է 50%-ով՝ կազմելով ամսական 4250 լիրա (265 դոլար)՝ արժույթի անկման և գնաճին դիմակայելու համար։

Նշենք, որ նախօրեին էլ Կենտրոնական բանկը նվազեցրել էր բազային տոկոսադրույքը Էրդողանի տնտեսական ծրագրի շրջանակում։

Սեպտեմբերից 500 բազային կետով նվազման վերաբերյալ Էրդողանի որոշումը հանգեցրել է ավելի քան 21% գնաճի, իսկ հաջորդ տարի, հավանաբար, այն կհասնի 30%-ի՝ ներմուծման գների «փուչիկների» պատճառով։

Մեկնաբանելով Կենտրոնական բանկի քայլը՝ Բաբաջանը նշել է, որ նախագահը սխալ քաղաքականություն է վարում։

«Արդյունքում լիրան արժեզրկվել է և շարունակում է արժեզրկվել: Չե՞ք հասկանում, որ դրա պատճառով գները բարձրանում են, աղքատությունն ու սովն ավելանում են»,- ասել է DEVA-ի ղեկավարը՝ հավելելով․ «Տոկոսադրույքների իջեցման ճանապարհը  հրամաններով չէ։ Տոկոսադրույքները կարող են իջեցվել միայն օրենքի, արդարության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգման, ինչպես նաև ընդունակ, որակյալ և ազնիվ կադրերի ներգրավման միջոցով։ Սա ամոթ է։ Հրաժարվե՛ք այս համառությունից և սխալ քաղաքականությունից»։

Էմմա Չոբանյան