Ե՞րբ կշարժվի Երևան-Բաքու-Ռուսաստան առաջին գնացքը․ դեմ և կողմ կարծիքներ՝ տնտեսական էֆեկտի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
Բոլորը

Ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել երկաթուղային հաղորդակցության վերաբացումը։ Սա էր Նիկոլ Փաշինյանի ուղերձներից մեկը, երբ նա կառավարության նիստից առաջ ներկայացրեց Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածությունը։ Հայաստանի վարչապետը կարծում է, որ այդտեղ դեռ բավական աշխատանք կա անելու։

«Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ մենք վերահաստատել ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: …Հայաստանն այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն: Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- նշել է Փաշինյանը:

Որպես հիմնական առավելություն՝ Փաշինյանը և թիմը ներկայացնում են այն, որ Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի և Իրանի հետ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ բացատրում է՝ կա երկու տարբերակ՝ կա՛մ սպասում են, մինչև բոլոր գծերը պատրաստ լինեն ու գործարկում են, կա՛մ միանգամից գործարկվում են եղած գծերը, հետո ավելանում են նաև կառուցվողները։ Եթե սպասենք միաժամանակյա գործարկման, ապա, ըստ Քերոբյանի, տարիներ կանցնեն։

«Շատ քիչ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերանորոգվի Հայաստանից դեպի Իրան անցումը՝ Երասխի մոտ։ Այնտեղ, կարծեմ, ուղղակի մի քանի հարյուր մետրի վերանորոգման խնդիր է։ Երկրորդ՝ ավելի խոշոր խնդիրը Մեղրիի հատվածում երկաթգծի վերականգնումն է, որն արդեն բավական ծախսատար է, որովհետև նախկին երկաթգիծն ամբողջությամբ ապամոնտաժվել է։ Կարծում եմ, որ խնդիրը կարող է մինչև 200 մլն դոլարի սահմաններում ներդրում լինել»,- նշել է էկոնոմիկայի նախարարը։

Քերոբյանի խոսքով՝ ժամկետների հստակեցումից հետո միայն հնարավոր կլինի հաշվարկել, թե ինչպիսի ազդեցություն կունենան երկաթուղու և հետագայում՝ ավտոճանապարհների վերագործարկումը Հայաստանի տնտեսության վրա։ Հիմա այդպիսի հաշվարկները թերի կլինեն։

Տրանսպորտային կոմունիկացիաների փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանն այլ կարծիքի է։ Factor TV-ի հետ զրույցում նա բացատրում է, որ հարավով անցնող կոմունիկացիան Արևելք-Արևմուտք առևտրային ավելի մեծ ուղու մաս է։

«Այսօր առավելապես խոսքը գնում է Արևելք-Արևմուտք ռազմավարության մասին, որը պետք է անցնի Սյունիքով։ Եվ առավել քան պարզ է, որ լոգիստիկ տեսանկյունից այն գրեթե կրկնապատկելու է բեռնափոխադրումների հեռավորությունը՝ իր անդրադարձն ունենալով զուտ բեռնափոխադրումների ինքնարժեքի վրա։ Այն, ինչ այսօր առաջարկվում է այս բանակցային գործընթացի շրջանակում, իրականում վերջնականապես դուրս է մղում Հայաստանը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքից և, բնականաբար, չի կարող որևէ լուրջ տնտեսական արդյունքի բերել Հայաստանի Հանրապետության համար»,- նշում է Դավթյանը։

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ խոսում էր նաև Թուրքիայի հետ երկաթուղու վերագործարկման մասին, հիշեցնում, որ գծերը կան։

«Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. եթե մեզ հաջողվի որոշակի արդյունավետ երկխոսություն Թուրքիայի հետ, հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ: Այսինքն, ըստ էության, երկաթուղին, որի մասին խոսում ենք, Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»,- նշել էր Փաշինյանը:

Վահե Դավթյանը հիշեցնում է, որ 2008-2009 թվականներին էլ կային Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու պլաններ, նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում։ Բայց այն ժամանակ դրանք այլ նշանակություն ունեին, հիմա՝ բոլորովին այլ՝ նվազ նշանակություն կարող են ունենալ։

Ավելին, Դավթյանը նաև հիշեցնում է, որ հայ-թուրքական առևտրային հարաբերություններում կա հսկայական անհավասարակշռություն։ Անկախության շրջանում Հայաստանը Թուրքիայից ներկրել է ավելի քան 3 մլրդ դոլարի ապրանք, արտահանել՝ ընդամենը 50-60 միլիոնի արտադրանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան