ՆԱՏՕ-ն կոչ է արել ՌԴ-ին՝ անհապաղ ապաէսկալացնել իրավիճակն Ուկրաինայի հետ սահմանին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՆԱՏՕ-ն լրջորեն անհանգստացած է «վերջին ամիսներին Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական ներկայության զգալի, չհիմնավորված և չարդարացված կուտակմամբ» և մերժում է Կիևի ու դաշինքի կողմից սադրանքների վերաբերյալ «ՌԴ կեղծ մեղադրանքները»: Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քաղաքական որոշումները կայացնող մարմինը ՌԴ-ին կոչ է արել «օգտագործել դիվանագիտական ուղիները և կատարել միջազգային պարտավորությունները՝ կապված ռազմական գործունեության թափանցիկության հետ»՝ անհապաղ ապաէսկալացնելով իրավիճակը:

«Ուկրաինայի դեմ ցանկացած հետագա ագրեսիա կունենա լայնածավալ հետևանքներ» և ՌԴ-ն «բարձր գին» կվճարի դրա համար, զգուշացրել են Խորհուրդից։ Այստեղ հավելել են, որ անվտանգային իրավիճակի վատթարացման դեպքում իրենք պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, ուժեղացնել իրենց դիրքերը հավաքական պաշտպանության ոլորտում։ Նշվում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է սերտորեն համակարգել իր գործողությունները զարգացումներում ներգրավված կողմերի, ինչպես նաև միջազգային ասոցիացիաների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ։

Հյուսիսատլանտյան դաշինքը հիշեցրել է, որ ինչպես նախկինում՝ հավատարիմ է «աջակցելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում», ինչպես նաև կոչ է արել Ռուսաստանին՝ «դուրս բերել զորքերը Ուկրաինայից՝ Մոսկվայի միջազգային պարտականությունների և պարտավորությունների համապատասխան»:

Տաթև Ֆռանգյան