Շենգավիթ վարչական շրջանում մշտադիտարկվել է 48 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել՝ 10 խախտում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 16-ին դիտարկել է Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը․ տեղեկացնում են ՔՏՀԱՏՄ-ից։
ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են Շենգավիթ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 48 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 10 դեպք, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։
Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։