ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին հնարավորություն կտա ավելի շատ օգուտներ ստանալ․ ՌԴ փոխվարչապետ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակը հնարավորություն կտա Ադրբեջանին համագործակցությունից ավելի շատ օգուտներ ստանալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է, որ Ադրբեջանում քիչ են տեղեկացված ԵՏՄ-ից և դրա գործունեությունից։

«Բնակչության 30-40 տոկոսն ընդհանրապես չգիտի՝ ինչ է այն։ Դրա համար անհրաժեշտ է իրազեկվածության մակարդակը բարձրացնել»,- ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին հնարավորություն կտա «մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, ստանալ բոլոր փաստաղթղթերը, հասկանալ՝ ինչպես է կազմակերպությունը ներսից աշխատում»։

«Եվ, բնականաբար, երբ ավելի շատ գիտես, կարող ես ավելի շատ օգուտներ ստանալ համագործակցությունից»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Հավելենք, որ նախորդ շաբաթ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է դառնալ ԵՏՄ դիտորդ պետություն:

«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնություններից հետո, կարծում եմ՝ բոլորս այդպես ենք մտածում։ Դրա հետ մեկտեղ, ինչպես նախկինում ենք ասել, հնարավոր եմ համարում Ադրբեջանի հետ բանակցությունների անցկացումը, որ այն դառնա ԵՏՄ դիտորդ»,- ասել էր Նազարբաևը։

Հիշեցնենք՝ ԵՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։

Էմմա Չոբանյան