Թուրքիան դիտարկում է թուրքական ու հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան չվերթների բացման համար․ Չավուշօղլու

Լուրեր

11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
Բոլորը

Անկարան դիտարկում է թուրքական ու հայկական ավիաընկերությունների դիմումները՝ Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթների բացման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով ԱՄԷ այցի արդյունքները, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով՝ ավիաընկերությունների հայտերը քննարկում են տրանսպորտի նախարարությունը և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։

«Սկզբունքորեն թուրքական կողմի վերաբերմունքը խնդրին դրական է։ Մոտ օրերին կորոշվի, որ ընկերությունները կարող են թռչել տվյալ երթուղով»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, իբր, Թուրքիան և Ադրբեջանը հանդես են եկել Հայաստանի նկատմամբ դրական մեսիջներով։

«Հատուկ նշանակություն են ներկայացնում Երևանի հետ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու՝ Բաքվի կոչերը։ Այդ ազդանշանները ցույց են տալիս Թուրքիայի ու Ադրբեջանի մոտեցումները հարցին»,- ասել է Չավուշօղլուն՝ը նդգծելով, որ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման օգտին։

Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը ջանքեր կգործադրի՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն ապահովելու համար։

 

Էմմա Չոբանյան