ՌԴ-ն վետո է դրել Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի վրա

Լուրեր

29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես գրում է BBC-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և մյուսները խոսել են Սիրիայում հավանական քիմիական հարձակման մասին, սակայն առաջարկված բանաձևերից ոչ մեկն այդպես էլ չի ընդունվել:

Նիստի ընթացքում Ռուսաստանն արգելափակել է Դամասկոսի արվարձաններում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ ամերիկյան բանաձևը: ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նույն կերպ են պատասխանել Մոսկվային՝ դեմ քվեարկելով Սիրիայի ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ նրա ներկայացրած երկու բանաձևերին:

Սիրիայում աշխատող բժիշկները և փրկարարները հաղորդել էին, որ ապրիլի 7-ին Դումայում՝ Դամասկոսի արվարձանը հանդիսացող Արևելյան Գուտայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող վերջին քաղաքում, հնարավոր է՝ քիմիական գրոհ է տեղի ունեցել, որի զոհերի թիվը հասնում է առնվազն 70-ի:

Թե իրականում ինչ է կատարվել, և որքան զոհ է եղել՝ անկախ աղբյուրներից առայժմ հնարավոր չէ ճշտել: Սիրիայի իշխանությունները քիմիական գրոհի մասին լուրը համարում են շինծու: Մինչդեռ արևմտյան երկրները, նաև ԱՄՆ-ը, համարում են, որ ակտիվիստների ներկայացրած տվյալները բավարար են: