Հայկ Մարությանը չի՞ պատրաստվում հեռանալ պաշտոնից․ նա ստորագրել է 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրել է ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր։

«Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60%-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է քաղաքապետը։

Մարությանը նաև երևանցիներից շնորհակալություն է հայտնել՝ արձագանքի և ջերմ խոսքերի համար։ Այս գրառումից ակնհայտ է դառնում, որ նա չի պատրաստվում հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ՝ Երևանի ավագանու անդամները Հայկ Մարությանյանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել՝ նրան պաշտոնանկ անելու համար։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը Factor.am-ին տեղեկացրել էր, որ քաղաքական կուրսի հետ կապված խնդիր կա։ Թե մասնավորապես ինչ խնդիրների մասին է խոսքը՝ Գալջյանը չմանրամասնեց։ Նշենք, որ քաղաքապետին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է անդամներից առնվազն 33-ի ստորագրությունը։ Նախնական տվյալով՝ «Իմ քայլ»-ի անդամներից 39-ը արդեն իսկ մասնակցել է ստորագրահավաքին։

Արփի Հակոբյան