Թուրքիայի պաշտպանության նախարարը խոստովանել է հայրենական տանկերի արտադրության ծրագրի ձախողումը

Լուրեր

07.11.2024 | 16:33
Օրենքը գրելիս, որ շատ մտածեինք, գուցե ասեինք՝ անտառապահները մնան որպես ժամանակավոր էկոպարեկներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 16:30
Թրամփը ՀՀ-ին և Ադրբեջանին «ձեռնտու» առաջարկ կանի, պայմանով՝ եթե չհամաձայնվեք, տեսեք՝ ինչ կլինի․ Արմեն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 16:21
ԵՄ-ն մերժում է Կիպրոսի թուրքերի անջատողական միավորումն օրինականացնելու՝ Թյուրքական պետությունների կազմակերպության բազմակի փորձերը․ Բորել
07.11.2024 | 16:11
Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5 րդ գագաթնաժողովի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 16:07
Ինչու է «ծաղկում» Սևանա լիճը․ ԳԱԱ-ն միտումները բացահայտող նոր տվյալներ է հրապարակել
07.11.2024 | 16:02
Մակրոնը Ֆրանսիայի լիակատար աջակցությունն է հայտնել Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
07.11.2024 | 15:55
Էկոպարեկները միայն կոշտ միջոցներ կիրառողներ չեն. Էկոպարեկային ծառայության պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 15:47
Համահայկական աղոթք գերիների համար
07.11.2024 | 15:40
Դիլիջան ազգային պարկում ծառահատումների դեպքով 1 էկոպարեկ ազատվել է աշխատանքից. Վլադիմիր Կիրակոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 15:31
Թրամփը կարող է Ուկրաինային առաջարկել 20 տարով հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց և սառեցնել պատերազմը ռազմաճակատի գծով․ WSJ
07.11.2024 | 15:23
Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի արհեստական բանականության կենտրոնի ղեկավարին
07.11.2024 | 15:15
Թրամփը չի ստիպի Ուկրաինային զիջել տարածքներ․ Տիգրան Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2024 | 15:09
Պեսկովը չի բացառել Պուտինի և Թրամփի շփումը մինչ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը
07.11.2024 | 15:00
Երևանը շուտով կպատասխանի Բաքվին, Գերմանիայի իշխող կոալիցիան փլուզվեց․ ԼՈՒՐԵՐ
07.11.2024 | 14:53
Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը հայտարարել է, թե ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգը քայլ առ քայլ իրականացվում է
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նախորդ շաբաթ խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներին տեղեկացրել էր «Ալթայ» ազգային տանկի նախագծի ստեղծման մասին՝ նշելով, որ դրա շարժիչի ու փոխանցման տուփերի խնդիրները չեն լուծվել։ Այս մասին գրում է Nordic Monitor-ը։

Նշվում է, որ դեռևս 2017 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է մասնավոր ընկերության առաջարկը, որն արդեն արտադրել էր նախատիպն ու պատրաստ էր զանգվածային արտադրության, և պայմանագիր կնքել մեկ այլ ընկերության հետ, որը պատկանում էր նրա մերձավոր շրջապատից մի գործարարի, ինչն էլ մեծ վեճերի տեղիք է տվել:

Leopard տանկերն արտադրող գերմանական Rheinmetall ընկերության՝ «Ալթայ» նախագծին մասնակցելու հարցում անորոշությունը պաշտոնապես ավարտվել է խորհրդարանում Աքարի ելույթով։

Ըստ պարբերականի՝ գաղտնիք չէ, որ նախագծում լուրջ ձգձգումներ են եղել Գերմանիայի կառավարության չհայտարարված էմբարգոյի պատճառով, որը հայտարարվել էր՝ ի պատասխան վերջին տարիներին Թուրքիայի կողմից Սիրիայում միակողմանի ռազմական միջամտությունների պատճառով։ Մինչ թուրքական կառավարությունը գերմանացիներին համոզելու դիվանագիտութամբ էր զբաղվում, բանակցություններ են սկսվել կորեական ընկերությունների հետ՝ որպես այլընտրանքային տարբերակ։ Աքարը պարզաբանել է, որ գերմանական ընկերությունը չի մասնակցելու նախագծին։

«Ցավոք, «Ալթայ» տանկերի շարժիչների և փոխանցման համակարգերի մատակարարման արտահանման լիցենզիայի հայտերից որևէ արդյունք չի ստացվել։ Ռազմարդյունաբերության նախագահության հետ համակարգմամբ հայրենական շարժիչների արտադրության ջանքերը շարունակվում են, ինչպես և բանակցությունները այլ երկրների հետ»,- ասել է Հուլուսի Աքարը։

Ավելի վաղ էլ Աքարը հայտարարել էր, որ նախագծի համար լավագույն լուծումը գերմանական տեխնոլոգիաների օգտագործումն է։

««Ալթայ»-ը մշակվել է գերմանական շարժիչի հիման վրա: Այլ երկրից այլընտրանքային շարժիչ գտնելը և այն տանկի մեջ ինտեգրելը հեշտ խնդիր չէ: Տանկի դիզայնը պետք է փոխվի։ Ուստի, ամենահարմար լուծումը կլինի գերմանական համակարգի գնումը»,- ասել էր Թուրքիային պաշտպանության նախարարը։

Մինչդեռ, նախորդ շաբաթ Աքարը խորհրդարանում հայտարարել է, որ BMC-ն արտադրել է «Ալթայ»-ի նախատիպը: Այս տեղեկությունը, որը որպես մեծ իրադարձություն տարածվել էր կառավարամետ լրատվամիջոցների կողմից, իրականում ոչինչ չի նշանակում նախագծին հետևողների համար, քանի որ Աքարի նշած նախատիպն արտադրվել է գերմանական շարժիչի և փոխանցման համակարգի միջոցով։ Այն պետք է վերանախագծվի նոր շարժիչով, եթե այն մատակարարվի այլ երկրի կողմից։

2018 թվականին կնքված «Ալթայ»-ի գործարքի համաձայն՝ առաջին տանկը պետք է շահագործվեր 18 ամսվա ընթացքում և թուրքական ցամաքային զորքերին մատակարարվեր BMC-ի միջոցով։ Պայմանագիրը ներառում էր նաև  մասսայական արտադրություն ու լոգիստիկ աջակցություն 250 միավորի համար։ Սակայն պայմանագրի կնքումից հետո ընդդիմությունը սկսեց կառավարությանը մեղադրել թուրք-կատարական համատեղ ձեռնարկությանը սատարելու մեջ, որը պատկանում է թուրք գործարար Էթհեմ Սանջաքին․ նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր խորհրդի անդամ է և նախագահ Էրդողանի հեռավոր ազգականների՝ Օզթուրք ընտանիքի մտերիմը։

BMC-ի բաժնետոմսերի 49,9 տոկոսը պատկանում է Կատարին, 25 տոկոսը՝ Սանջակին, իսկ 25,1 տոկոսը՝ Օզթուրք ընտանիքին։

«Ալթայ»-ը Թուրքիայի առաջին հիմնական մարտական տանկի ծրագիրն է, որը ներառում է էլեկտրոնային հրամանատարության և կառավարման համակարգեր։ Սակայն նախագիծը պարբերաբար բախվում է տեխնիկական խնդիրների՝ ազդելով արտադրման ժամանակացույցի վրա։

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ տանկերի զանգվածային արտադրությունը շուտով սկսվելու է՝ տարբեր ժամկետներ նշելով։ Հուլիսին էլ այցելելով ընկերություն՝ նա ասել էր, որ ծրագրային ապահովման ինժեներներից խոստում է ստացել, որ արտադրությունը սկսվելու է 2023 թվականին։ Սակայն խնդիրը ոչ թե ծրագրային ապահովումն է, այլ շարժիչի և փոխանցման խնդիրը։

Էմմա Չոբանյան