Թուրքիայում երեք լրագրողի տնային կալանքի են ենթարկել՝ տնտեսության վատթարացման վերաբերյալ փողոցում արված հարցումների համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները տնային կալանքի են դատապարտել երեք անկախ լրագրողների, որոնք ձերբակալվել էին Թուրքիայի քաղաքացիների հետ վատթարացող տնտեսության վերաբերյալ հարցազրույցների պատճառով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Լրագրողները, որոնց յութուբյան ալիքները հայտնի են փողոցներում արվող հարցազրույցներով, դեկտեմբերի 13-ին տնային կալանքի են ենթարկվել։ Նրանցից Հասան Քյոքսոյը վարում է «Kendine Muhabir» յութուբյան ալիքը, ինչպես նաև Արիֆ Քոջաբըյքը և Թուրան Քուրալը՝ İlave TV հարթակից։ Նրանք ձերբակալվել են կիրակի, ըստ տեղեկությունների՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Մուջահիտ Բիրինջիի բողոքի պատճառով։

Երեք լրագրողներն էլ քաղաքացիների հետ զրուցել են ֆինանսական խնդիրների մասին։ Նրանք փողոցներում մարդկանց հարցրել են, թե ինչ են մտածում Թուրքիայի ներկա տնտեսական իրավիճակի մասին։ Մարդկանց մեծամասնությունը բողոքել է տնտեսական ծանր կացությունից, իսկ տեսանյութերն ակտիվորեն տարածվել են սոցցանցերում։

Թվիթերի օգտատերերը քննադատել են ձերբակալությունները՝ նշելով, որ այդ քայլով փորձ է արվում լռեցնել ընդդիմությանը։ «Մենք չենք լռելու» արտահայտությունը դարձել է Թվիթերի թրենդներից մեկը։

Հավելենք, որ թուրքական լիրայի պատմական արժեզրկումների հետևանքով երկրում տնտեսական ճգնաժամը գնալով խորանում է, համատարած գնաճ է։ Նախօրեին էլ թուրքական լիրան արժեզրկման հերթական ռեկորդն էր սահմանել՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 14 լիրայի ցուցանիշը։

Էմմա Չոբանյան