Վրաստանը հույս ունի մուտք գործել ԵՄ միասնական շուկա Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո

Լուրեր

29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու դեկտեմբերի 15-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։ Թբիլիսին հույս ունի գագաթնաժողովից հետո մուտք գործել Եվրամիության միասնական շուկա, հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ [Շառլ Միշելի], Եվրահանձնաժողովի նախագահ [Ուրսուլա ֆոն դեր Լեյենի] և Եվրամիության խորհուրդը նախագահող Սլովենիայի վարչապետի հրավերով [Յանեզ Յանշին] կմասնակցի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Վրացական կողմն ակնկալում է, որ կնշվեն այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Եվրամիության միասնական շուկայի հետ աստիճանական ինտեգրումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թբիլիսին նաև հույս ունի, որ գագաթնաժողովը կհաստատի հավակնոտ օրակարգ, որը կօգնի ամրապնդել անվտանգության, տնտեսության, հասարակության, շրջակա միջավայրի պաշտպանության և թվային փոխակերպման մեխանիզմները: Նոր օրակարգը կներառի կոնկրետ նպատակների իրագործումը, որոնք կիրականացվեն ԵՄ նոր տարածաշրջանային ներդրումային ծրագրի միջոցով։ Վրաստանի համար դա նշանակում է տրանսպորտային, թվային և էներգետիկ կապերի ամրապնդում, այդ թվում՝ առավելագույնի հասցնելով Սև ծովի ներուժը, հավելել է Վրաստանի կառավարությունը։

Ղարիբաշվիլին Բրյուսելում նաև բարձր մակարդակի երկկողմ բանակցություններ կանցկացնի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Տաթև Ֆռանգյան