Թուրքիայում սուպերմարկետներն ալյուրի, ձեթի և պարենային այլ ապրանքների վաճառքի քվոտաներ են սահմանել

Լուրեր

31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
31.03.2026 | 10:56
Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնելու վճար սահմանելու ծրագիրը
31.03.2026 | 10:48
Արման Ծառուկյանը կլինի Տոպուրիա – Գեյջի մենամարտի պահեստային մարտիկը
31.03.2026 | 10:42
ՆԳՆ նախարարը ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցերը
31.03.2026 | 10:32
Կապանում էլեկտրական շչակներ կփորձարկվեն
31.03.2026 | 10:23
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք ավտոճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
Բոլորը

Թուրքիայում մի շարք սուպերմարկետների ցանցեր քվոտաներ են սահմանել առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի համար, ինչպիսիք են ալյուրը, ձեթը, կաթը և այլն։ Պատճառն ապրանքների գների շարունակական աճն է, հաղորդում է «Ահվալ»-ը։

Ստամբուլի մթերային խանութներն ամեն հաճախորդի երկու տուփ կաթ են վաճառում, մինչդեռ մյուս ապրանքների, օրինակ՝ ձեթի և ալյուրի համար վաճառքի  այլ սահմանափակումներ են մտցվել։

Նշենք, որ նոյեմբերին Թուրքիայում գնաճը, պաշտոնական տվյալներով, հասել է 20․7 տոկոսի, պարենային ապրանքների գներն աճել են միջինը 27․1 տոկոսով։

«Մենք չենք կարող երկու տուփից ավելի կաթ վաճառել։ Մյուս ապրանքների համար ևս սահմանափակումներ կան»,- ասել է խանութներից մեկի աշխատակիցը՝ նշելով, որ որոշումը կայացրել է խանութի ղեկավարությունը։

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող խանութի աշխատողներից մեկն էլ ասել է, որ սահմանափակումներ կան նաև ձեթի ու ծխախոտի պարագայում։

«Օրինակ՝ չեք կարող երկու տուփից ավելի 5 լիտրանոց ձեթ գնել։ Մեր նպատակն է՝ կարողանալ բոլորին ապրանք վաճառել և չմերժել հաճախորդներին»,- ասել է աշխատակիցը։

Մեջիդիքյոյի խանութներից մեկի աշխատողն էլ հայտնել է, որ յուրաքանչյուր հաճախորդ առավելագույնը կարող է 5 տուփ կաթ գնել։

Թուրքիայի սպառողների իրավունքների պաշտպանության միության նախագահ Մուրատ Բալը հայտարարել է, որ սուպերմարկետները դիմում են քվոտաների՝ հետագայում ապրանքներն ավելի բարձր գնով վաճառելու համար։

«Սուպերմարկետների սեփականատերերը չեն ցանկանում վաճառել իրենց ապրանքները ցածր գներով, քանի որ կարծում են՝ գները ավելի բարձրանալու են»,-ասել է Բալը՝ նշելով, որ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ են ստանում։

Նշենք, որ Թուրքիայում սոցիալական լարվածությունն ու տնտեսական ճգնաժամը շարունակվում են լիրայի արժեզրկումների ֆոնին։ Այսօր լիրան արժեզրկման նոր պատմական ռեկորդ է գրանցել՝ մեկ դոլարի դիմաց գերազանցելով 14 լիրա ցուցանիշը։

Էմմա Չոբանյան