Թուրքիայում Էրդողանի դիմանկարը գետնին շպրտելու և կոտրելու համար քաղաքացու են ձերբակալել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի բնակիչ Ա․Չ․-ին ձերբակալել են՝ երկրի նախագահ ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը գետնին շպրտելու համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ դեպքը տեղի ունեցել դեկտեմբերի 10-ին։ Տղամարդը մտել է Զոնգուլդաքի Էրեղլիի քաղաքապետի գրասենյակ, պատից հանել Էրդողանի դիմանկարն ու շպրտել գետնին։ Ականատեսները պատմում են, որ նա նաև հայհոյել է նախագահ Էրդողանին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու նրան բերման ենթարկել անվտանգության վարչություն։ Համապատասխան գործողություններից հետո գործն ուղարկվել է դատարան։

Նշվում է, որ դատարանը «նախագահին վիրավորելու մեղադրանքով» քաղաքացուն ձերբակալելու որոշում է կայացրել՝ ուղարկելով նույն նահանգի Բեյջումա դատարան։

Երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր 38․581 մարդ է ներգրավվել հետաքննություններում՝ նախագահին վիրավորելու համար։ Տարբեր տվյալներով՝ ավելի քան 12․000 մարդ կանգնել է դատարանի առաջ, այդ թվում՝ 318 անչափահաս։

Էմմա Չոբանյան