ԱԻ նախարարի առաջին տեղակալը հանդիպել է JICA-ի ներկայացուցիչների հետ

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիի հետ: Նրան ուղեկցել են JICA-ի Վրաստանի գրասենյակում Հայաստանի պատասխանատու Կոնստանտին Ծերեթելին և JICA-ի հայաստանյան խորհրդատու Ռուզան Խոջիկյանը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Մորի Հիրոյուկիին՝ JICA-ի Վրաստանի գրասենյակում մշտական ներկայացուցիչ նշանակվելու առթիվ: ԱԻ նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագրին՝ կարևորելով Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև առկա ակտիվ և շարունակական համագործակցությունը՝ աղետների ռիսկի կառավարման, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման բնագավառներում, շնորհակալություն հայտնել մինչ այժմ ցուցաբերված հասցեական տեխնիկական աջակցության համար:

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկին վերահաստատել է ճապոնական կողմի պատրաստակամությունը համատեղ իրականացվող ծրագրերի շարունակականության հարցում: Նշել, որ covid-19-ով պայմանավորված՝ փորձի փոխանակման գործընթացը ժամանակավորապես հեռավար է իրականացվում, սակայն, հույս հայտնել, որ 2022 թվականին հայկական կողմին կկարողանան հյուրընկալել Ճապոնիայում՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու նպատակով: