Փոխվարչապետն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» փոխնախագահին

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Դեկտեմբերի 13-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» ֆրանչայզի գործառնությունների և զարգացման գծով փոխնախագահ Անիբալ Ֆերնանդեսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի տնօրեն Դավիթ Փափազյանը. տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Փոխվարչապետը ողջունել է հյուրին՝ արտահայտելով իր ուրախությունը հանրաճանաչ բրենդի՝ Հայաստան մուտք գործելու և նոր բիզնես նախաձեռնության կապակցությամբ: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բիզնեսի կողքին է և պատրաստ է հնարավորինս աջակցել նոր նախաձեռնություններին, որոնք ոչ միայն տնտեսական նշանակություն կունենան, այլև կնպաստեն գործարար կապերի ընդլայնմանը և նոր ներդրումներ կներգրավեն: Համբարձում Մաթևոսյանը ողջունել է «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում, որը նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում: Նրա համոզմամբ՝ այն կնպաստի ինչպես Երևանի քաղաքային միջավայրի՝ ներկայումս ընթացող որակական փոփոխությանը, այնպես էլ սպասարկման ոլորտի զարգացմանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ընթացող երկկողմ համագործակցությունը «Հարդ Ռոք Կաֆե Ինթերնեյշնլի» և ԱՆԻՖ-ի միջև՝ կարևորելով նմանատիպ հեռանկարային ծրագրերի իրականացումն ու այսպիսի համաշխարհային ցանցերի մուտքը Հայաստան: Ընդգծվել է, որ «Հարդ Ռոք Կաֆե»-ի բացումը Երևանում կարող է նախադեպային լինել մյուսների համար:

Առաջին «Հարդ Ռոք Կաֆեն» բացվել է Լոնդոնում 1971թ.: Ներկայումս ցանցը գործում է ավելի քան 70 երկրներում: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՆԻՖ-ի կողմից՝ 48% մասնակցության չափով։ ԱՆԻֆ-ը ծրագրին մասնակցում է Covid-19-ի տնտեսական հետևանքների մեղմման նպատակով ստեղծված դուստր ընկերության հակաճգնաժամային ֆոնդի ծրագրերի շրջանակներում։