Կարևոր է, որ իրականացվելիք ծրագրերը նախապես քննարկվեն գործարար համայնքի ներկայացուցիչների հետ. ՀՀ ֆինանսների նախարար

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առաջիկայում կառավարությունը տնտեսության ոլորտում բազմաթիվ ծրագրեր է նախատեսում իրականացնել, և շատ կարևոր է, որ դրանք նախապես լայն քննարկում անցնեն գործարար համայնքի ներկայացուցիչների շրջանում, նրանց հետ, ովքեր ուղղակի առնչություն են ունենալու»,- այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։  Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարությունը։

Նախարարը բարձր է գնահատել ՀԱԳՄ անդամների նախանձախնդրությունը նման հանդիպումների օրակարգն արդիական հարցերով ու առաջարկներով հագեցնելու ուղղությամբ` նշելով, որ հետագա հանդիպումներում նախարարությունն իր կողմից ևս քննարկման հարցեր կառաջարկի։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ նախաձեռնություններն իրականացներիս ժամանակին համադրվեն տարբեր կողմերի մոտեցումներն ու կարծիքները։

Հանդիպմանը նախ հանգամանալի անդրադարձ եղավ այն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներին, որոնք ՀԱԳՄ կողմից բարձրացվել էին նախկինում։ Մասնավորապես, երաշխիքային ժամկետ ունեցող խոտան ապրանքների փոխարինման (փոխհատուցման) հարկային հետևանքներին վերաբերող կարգավորումների առնչությամբ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրեց, որ մշակվել և շրջանառության մեջ է դրված համապատասխան նախագիծ, որի ավարտուն տարբերակը ևս քննության կառնվի գործարարների մասնակցությամբ։

Աշխատանքային խմբերը լուծումներ են մշակում նաև Ֆլորենցիայի կոնվենցիայի կիրառության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, շարունակվում են քննարկումները Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ։ Վերջինիս առնչությամբ ՀԱԳՄ ներկայացուցիչները, ի հավելումն նախորդների, գրավոր ներկայացրին մտահոգիչ նոր հարցադրումներ։ Անդրադարձ եղավ պետական գնումների գործընթացում կազմակերպվող մրցույթների կատարելագործմանն ուղղված քայլերին։

Գործարարների կողմից բարձրացված հարցերի թվում էր անհատ ձեռներեցների ու միկրոձեռնարկությունների գործունեությունը, շրջանառության հարկի կիրառումն ապահովող կարգավորումների բարելավումը։

Քննության առնվեց գրքի հրատարակման համար հայաստանյան կամ արտասահմանյան արտադրողից թղթի ձեռքբերմանն առնչվող հարցը։ Վերջինիս պարագայում սահմանված է ԱԱՀ, այն դեպքում, երբ գրքի ներմուծումը հարկվում է առանց ավելացված արժեքի հարկի։ Արդյունքում՝ Հայաստանում գործունեություն ծավալող տպագրական ընկերությունները հայտնվում են մրցակցային անհավասար պայմաններում․ հրատարակչին շահավետ է տպագրությունը պատվիրել արտասահմանյան ձեռնարկությանը և ներկրել պատրաստի գիրքը։

Այս և բարձրացված մյուս հարցերի առնչությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկումներ ծավալել նաև աշխատանքային խմբերի մակարդակով, գտնել ընդունելի լուծումներ։