Էրդողանը չափազանց «թունավոր» է Ջո Բայդենի Ժողովրդավարության գագաթնաժողովի համար. թուրք փորձագետ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցանկանում է շարունակել պրագմատիկ հարաբերությունները Անկարայի հետ, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը չափազանց «թունավոր» է ԱՄՆ քաղաքական սպեկտրում՝ նրան «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին հրավիրելու համար։ Նման կարծիք է հայտնել Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (FDD) Թուրքիայի ծրագրերի ավագ տնօրեն, Թուրքիայի խորհրդարանի նախկին ընդդիմադիր պատգամավոր Այքան Էրդեմիրը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նա նշել է, որ Բայդենի համար ամոթալի կլիներ Էրդողանի հետ միաժամանակ նկարվել, այն դեպքում, երբ Թուրքիան ակադեմիական ազատությունը, մամուլի ազատությունը, օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունն ամենավատ ոտնահարողներից է։

Նշենք, որ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը մեկնարկել է նախօրեին՝ նախագահ Բայդենի բացման խոսքով։ Այս գագաթնաժողովը դիտարկվում է որպես Ջո Բայդենի արտաքին քաղաքականության առանցքային նախաձեռնություններից մեկը, քանի որ նա փորձում է հետ մղել ավտորիտարիզմի համաշխարհային ալիքը:

Հավելենք, որ գագաթնաժողովին հրավիրված է մասնակցելու 100-ից ավելի երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը։ Թուրքիան ու Ադրբեջանը հրավիրված չեն։

Էրդեմիրը նշել է, որ Թուրքիայի բացակայությունը գագաթնաժողովին ևս մեկ հիշեցում է ոչ միայն երկու երկրների ղեկավարների սառը հարաբերությունների, այլև Վաշինգտոնում շարունակվող երկկուսակցական կոնսենսուսի մասին, որ Թուրքիան ո՛չ գործող ժողովրդավարություն է, ո՛չ էլ մերձավոր դաշնակից, որն արժանի է նման հրավերի:

Ըստ փորձագետի՝ շատ դիտորդներ կարծում են, որ գագաթնաժողովը քիչ ազդեցություն կունենա։ Այնուամենայնիվ, ըստ նրա՝ Անկարայի համար ազդակները մնում են բացասական, անկախ նրանից՝ գագաթնաժողովը կհաջողվի՞, թե՞ ոչ։

Էմմա Չոբանյան