Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի լուսանկարը կախված Գորիսի թիվ 7 մանկապարտեզի խմբասենյակում

Լուրեր

03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 00:21
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվեց Նորվեգիային
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գորիսի համայնքապետարանի կայքում տեղադրված լուսանկարներից մեկում երևում է, որ թիվ 7 մանկապարտեզում երեխաների խմբասենյակում փակցված են Սերժ Սարգսյանի, կաթողիկոսի լուսանկարները և պետական զինանշանը։

Փորձեցինք Գորիսի քաղաքապետարանից տեղեկանալ, թե ինչու և ինչ ընթացակարգով է Սերժ Սարգսյանի լուսանկարը հայտնվել մանկապարտեզում։ Մեր հարցին ի պատասխան Գորիսի քաղաքապետարանի հանրային կապերի պատասխանատու Իրինա Յոլյանն ասաց, որ դա պարտադիր գործընթաց չէ. «Ո՞վ ասաց, որ պարտադիր է, պարտադիր չէ, նման որևէ հանձնարարական չկա»։

Թե քանի նախակրթարանում է փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը, Յոլյանը դժվարացավ ասել, բայց նշեց, որ չի բացառվում՝ լուսանկարը նախակրթարանի խմբասենյակի պատին է հայտնվել դաստիարակի «նախասիրության» հետևանքով: «Լուսանկարի մասին ոչինչ ասել չեմ կարող, գուցե խմբասենյակում դաստիարակի նախասիրությամբ, ցանկությամբ երկրի նախագահի լուսանկարը և Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերն են փակցվել, իհարկե որևէ հանձնարարական այդ մասով չի տրվել»,- նշեց քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Գորիսի թիվ 7 մանկապարտեզի տնօրեն Կարինե Մինասյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ լուսանկարը պատահականության արդյունք է․ «Մենք, մեր մանկապարտեզը քաղաքականությունից էնքան հեռու ենք։ Դա պատահական, շատ շուտվանից է կպցրած, երևի դաստիարակը պատահական ինչ-որ բան է արել, նկարի գույնից էլ երևում է, որ շուտվանից է կպցրած»։

Մանկապարտեզի տնօրենը նաև վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանի լուսանկարը կհանվի։

Հ․ Գ․ Այսօր շատ է քննարկվում այն հարցը, թե արդյոք պետական գերատեսչություններում ՀՀ այլևս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը կփոխարինվի նոր՝ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարով։ Պարզվում է, որ Սերժ Սարգսյանի լուսանկարից ոչ բոլորն են պատրաստ բաժանվել։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողներին ասել է՝ ինչքան ինքը կլինի իրեն հատկացված սենյակում, այնքան այդտեղ կախված կլինի Սերժ Սարգսյանի լուսանկարը։

Լիլիթ Շաբոյան