Ուրախ կլինենք փոխանակում իրականացնել հատկապես առողջապահության կառավարման ոլորտում. Նունե Սարգսյանը այցելել է Համադ հիվանդանոց

Լուրեր

11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, Կատարում այցելել է Համադ հիվանդանոց․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Աբդուլահ Ալ Անսարին տիկին Նունե Սարգսյանին Ներկայացրել է բժշկական հաստատության գործունեությունը: Նա նշել է, որ Համադ բժշկական կորպորացիան՝ HMC-ն, կառավարում է 14 հիվանդանոց, որոնք, համատեղելով նորարարական հետազոտությունները, բարձրակարգ կրթությունը և գերազանց կլինիկական խնամքը, մատուցում են որակյալ և ժամանակակից բժշկական ծառայություններ:

Հիվանդանոցի ղեկավարությունը, նշելով, որ Համադ հիվանդանոցում աշխատում են նաև հայեր, հատկապես բարձր է գնահատել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի ներդրումը Կատարի առողջապահական համակարգում, և մասնավորապես Համադ հիվանդանոցի զարգացման մեջ:

Հիվանդանոցի ղեկավարության հետ զրույցում տիկին Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանն ու Կատարը, լինելով փոքր երկրներ, ձգտում են հաջողության: «Մենք ցանկանում ենք հաջողակ լինել բժշկության, տեխնոլոգիաների, կրթության, գիտության ոլորտներում, -ասել է տիկին Նունե Սարգսյանը: -Ցանկանում ենք դառնալ աշխարհի փոքր, բայց հաջողակ երկրներից, ինչպիսին Կատարն է: Ուրախ կլինենք բուժանձնակազմի, ուսանողների, ինչպես նաև փորձի և գիտելիքի փոխանակում իրականացնել հատկապես առողջապահության կառավարման ոլորտում»:

Այցի ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելության և փոխգործակցության ուղղությունների հստակեցման վերաբերյալ: