Պատերազմից հետո ունենք անվտանգային և տնտեսական խորքային խնդիրներ. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
Բոլորը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երկրի զարգացման համար 5 հիմնական կետ է առանձնացրել` կայուն անվտանգություն, սոցիալ–տնտեսական կայուն զարգացում, ժողովրդագրական աճ, որակյալ կրթություն ու արդյունավետ կառավարում։ Նա այդ մասին հայտնեց այսօր Արցախի անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված ասուլիսի ժամանակ։

«Երկարաժամկետ անվտանգության առումով կարող եմ ասել` մենք պատկերացնում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ միջոցներով, մեր իրավունքների անվերապահ ճանաչման, անկախության ճանաչման, ինչպես նաև մեր բռնազավթված տարածքների հիման վրա։ Սրանք այն կարմիր գծերն են, որոնք պետք է ուղենիշ լինեն ղարաբաղադրբեջանական հակամարտության կարգավորման մասին մտածելիս, խոսելիս ու ջանքեր գործադրելիս»,- նշեց Բեգլարյանը։

Նրա դիտարկմամբ՝ պատերազմից հետո առկա են անվտանգային և տնտեսական խորքային խնդիրներ:

Պետնախարարը շեշտեց, որ սոցիալ–տնտեսական հաջողություններ նույնպես արձանագրվել են, բնականոն կյանքը որոշ չափով վերականգնվել է, Արցախի ու Հայաստանի կառավարությունների, ինչպես նաև համահայկական տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվել են հումանիտար ծրագրեր։ Արդյունքում հնարավոր է դառնում քայլ առ քայլ լուծել առկա հիմնախնդիրները, այնուամենայնիվ, դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու:

Մանրամասները՝ տեսանյութում: