Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է տուգանքներ կիրառել ռուսական ագրեսիան հերքելու համար

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել այն քաղաքական գործիչների համար, որոնք հրապարակայնորեն հերքում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան։ Երկու համապատասխան օրինագծերը հաստատվել են Նախարարների կաբինետի նիստում, որոնք կուղարկվեն Գերագույն ռադա՝ քննարկման, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Վարչապետ Դենիս Շմիգալը նշել է, որ առաջարկվող միջոցառումներն ուղղված կլինեն ինչպես ուկրաինացի, այնպես էլ արտասահմանյան քաղաքական գործիչների դեմ։

«Մեր և օտարերկրյա բոլոր քաղաքական գործիչները, որոնք խոսում են Ուկրաինայում ենթադրյալ քաղաքացիական պատերազմի, «ոչ ուկրաինական» Ղրիմի մասին, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- Շմիգալի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը։

Առաջին օրինագծի համաձայն՝ անօրինական են ճանաչվում Ռուսաստանի Դաշնության զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ և ուկրաինական տարածքների ժամանակավոր օկուպացումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմի անեքսիան օրինականացնելու փորձերը, ինչը հանգեցնում է իրավական հետևանքների։

Միևնույն ժամանակ, «հրապարակային ժխտման» ներքո առաջարկվում է հասկանալ մեկից ավելի անձանց ուղղված առնվազն մեկ բացահայտ կոչ, որն իրականացվում է «մեծ մասամբ, բայց ոչ բացառապես, մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ օգտագործելով այլ լրատվամիջոցներով հրապարակումների միջոցով»։

Երկրորդ օրինագիծը վարչական պատասխանատվություն է սահմանում նման իրավախախտումների համար․ տուգանք՝ 17-ից 34 հազար գրիվնայի չափով (համապատասխանաբար, մոտ 555 և 1110 եվրո):

Տաթև Ֆռանգյան