ԱՆ-ն առաջարկում է աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար տրամադրել Վճռաբեկ դատարանի դատավորներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արդարադատության նախարարարությունն առաջարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ ընդունել, որով կնախատեսվի աշխատավարձերի 50 տոկոսի չափով հավելում վճարել Վճռաբեկ դատարանի դատավորներին։

Նախագիծն այսօր հանրային քննարկման է ներկայացվել «E-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Առաջարկությունը նախարարությանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհուրդը, ըստ որի՝ ներկայացված հիմնավորումներում որպես Վճռաբեկ դատարանի դատավորներին հավելում վճարելու հիմք է բերվել վերջիններիս գործունեության առանձնակի ռիսկայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն գործերի քննության առանձնակի ռիսկայնությունը հավասարապես տարածելի է Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորների վրա:

Ըստ հիմնավորման՝ նշված դիրքորոշումը բխում է դատավարական օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ ատյանում գործերի քննության առանձնահատուկ կարգից: Որպես արդյունք ԱՆ-ն նշում է, որ նախագծի ընդունումը կհանդիսանա լրացուցիչ երաշխիք՝ գործերի արդարացի քննության ապահովման համար:

Օրինագիծը հասանելի կլինի հանրային քննարկման մինչև դեկտեմբերի 24-ը, ինչից հետո կքննարկվի Կառավարությունում և Ազգային ժողովում։ Ընդունվելուց հետո՝ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ռոզա Վարդանյան