Ջո Բայդենը հայտարարել է այլ երկրներում ժողովրդավարությանն աջակցելու՝ ԱՄՆ նոր նախաձեռնությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱՄՆ իշխանություններն առաջ են քաշել մի շարք նոր նախաձեռնություններ, որոնք ուղղված են այլ երկրներում ժողովրդավարության աջակցմանը, այդ թվում՝ արդարացի ընտրությունների անցկացման ապահովմանը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացման ժամանակ։

«Մենք կրկնապատկում ենք  մեր աջակցությունն ու ներգրավվածությունը ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրների հետ։ Ես ուրախ եմ հայտարարել ժողովրդավարության նորացմանն ուղղված նախագահական նախաձեռնության մասին, որը կկենտրոնացնի մեր դիվանագիտական ջանքերը և միջազգային աջակցության ծրագրերը՝ ամբողջ աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների ճկունության ամրապնդման ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

Ջո Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է 1 տարվա ընթացքում այս ծրագրի համար հատկացնել 424 մլն դոլար։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ նախաձեռնությունն ուղղված է լինելու այլ երկրների կառավարությունների աշխատանքի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, ներառյալ՝ ազատությանն աջակցելը, միջազգային կոռուպցիայի դեմ պայքարը։ Բացի այդ, ծրագրի նպատակն է՝ սահմանել և պաշտպանել արդար ընտրությունների անցկացումը։

Հիշեցնենք, որ համաժողովի հրավիրյալների թվում է նաև Հայաստանը։ Մեր հարևաններից համաժողովին մասնակցում է միայն Վրաստանը։ Հրապարակված ցուցակում ներառված չեն ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ Իրանը։ Նախկին ԽՍՀՄ տարածքից, Մերձբալթյան երկրներից բացի, հրավիրվել են միայն Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ Ռուսաստանից բացի՝ հրավեր չի ստացել նաև Չինաստանը։

Տաթև Ֆռանգյան