Մոսկվան ակնկալում է, որ Երևանը և Բաքուն հնարավորինս շուտ կստեղծեն սահմանների դեմարկացիայի հանձնաժողով․ Զախարովա

Լուրեր

06.03.2026 | 10:03
Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Թեհրանին, միաժամանակ, հայտարարում պատերազմի նոր փուլի մասին
06.03.2026 | 09:54
Փաշինյանին վստահում է 18%-ը, Կարապետյանին` 6%-ը, Քոչարյանին 3%-ը. նոր հարցման տվյալներ
06.03.2026 | 09:45
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06.03.2026 | 09:33
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում․ «Opel»-ի վարորդը հոսպիտալացվել է
06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
05.03.2026 | 23:19
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամները դատապարտվել են 10-ից 22 տարվա ազատազրկման
05.03.2026 | 23:07
Հորմուզի նեղուցի մոտ շուրջ 1000 նավ է կուտակվել. փորձագետ
05.03.2026 | 22:55
Թրամփը ցանկանում է մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը․ Խամենեիի որդուն չի համարում ընդունելի թեկնածու. Axios
05.03.2026 | 22:40
Սաուդյան Արաբիան և Կատարը դատապարտել են իրանական ԱԹՍ-ներով Ադրբեջանի վրա հարձակումները
05.03.2026 | 22:25
Հրաձգության Հայաստանի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում
05.03.2026 | 22:15
Միրզոյանը և ԱՄԷ ԱԳ նախարարը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ
05.03.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.03.2026 | 21:46
Լիբանանում Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 102-ի, 638 վիրավոր կա
Բոլորը

Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների կատարման շրջանակում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների շուտափույթ ձևավորում, հետագայում սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով զբաղվող հանձնաժողովի ստեղծում։ Այս մասին հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Սոչիի համաձայնագրերն ամենաբարձր մակարդակով հաստատել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների՝ իրավիճակը կարգավորելու համար հետագա քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար»,- հայտարարել է նա։

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերն ապաշրջափակելու ջանքերը նույնպես շարունակվում են։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցում քննարկվել է նաև Սոչիի պայմանավորվածությունների կատարման հարցը։

Տաթև Ֆռանգյան