Կանադան ևս բոյկոտել է 2022-ի Պեկինի Օլիմպիական խաղերը

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Կանադան բոյկոտելու է 2022 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերը։ Այս մասին չորեքշաբթի՝ դեկտեմբերի 8-ին, հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Կանադան խորապես մտահոգված է Չինաստանում մարդու իրավունքների ոտնահարման մասին հաղորդումներով: Արդյունքում, մենք դիվանագիտական ներկայացուցիչներ չենք ուղարկի Պեկինի Օլիմպիական և Պարալիմպիկ ձմեռային խաղերին», – գրել է նա Twitter-ում:

Միաժամանակ, երկիրը կշարունակի աջակցել այն մարզիկներին, ովքեր հանդես կգան խաղերում։

Կանադան դարձել է չորրորդ երկիրը, որը բոյկոտել է Պեկինի Օլիմպիական խաղերը։ Ավելի վաղ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան որոշել էին դիվանագետներ չուղարկել խաղերին։ Բայց վերջինս իր որոշումը կապել է ոչ թե բոյկոտի, այլ համաճարակի հետ։ Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը, պատասխանելով այս թեմայի վերաբերյալ հարցին, դեմ է արտահայտվել հապճեպ քայլերին և իրավիճակը միջազգային մակարդակով քննարկելուն։

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 22-ը, Պարալիմպիական խաղերը՝ 2022 թվականի մարտի 4-ից 13-ը։

Տաթև Ֆռանգյան